Սիդնեյում բնակվող օրթոպեդ Քեյթ Մաքարթուրը մի քանի խորհուրդ է տվել նրա մասին, թե ինչպես պետք է քայլել բարձրակրունկներով, որպեսզի հարմար լինի՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Մաքարթուրի խոսքով՝ բարձրակրունկների վրա քայլելիս մարմնի քաշի 75%-ը ընկնում է ոտնաթաթերի վրա։
«Նրանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են հաղորդում ոսկորներին, մկաններին, հյուսվածքներին և մաշկին, ինչպես նաև ոտնաթաթերին և ծնկներին, ազդրերին և գոթկատեղին»,- ասում է բժիշկը։
Ցավից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս տնից դուրս գալուց առաջ որոշ ժամանակ տանը քայլել բարձրակրունկներով։
Եթե ոտքերը սովոր չեն բարձրակրունկների, պետք է ամեն օր որոշակի ժամանակ հատկացնել տանը դրանցով քայլելուն։
Նա նաև խորհուրդ է տվել բարձրակրունկ կոշիկ գնել օրվա երկրորդ կեսին, երբ ոտքերը բնականորեն մի քիչ ուռած վիճակում են․ դա հնարավորություն կտա ճիշտ չափսի կոշիկ ընտրել