Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում են Կիևուհիները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին. Կիևի բնակչուհիները աշխարհի ամենագեղեցիկն են, որոնց կողքով հնարավոր չէ առանց սրտի թրթիռի անցել:

Այսպիսի եզրահանգման են եկել չինացի փորձագետները (իմ կողմից. ես այս մասին վաղուց էի բարձրաձայնում: Ու՞ր էիք այդ ժամանակ դուք չինացի փորձագետներ):

Քաղաքների վարկանիշը, որոնցում բնակվում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք՝ կազմել է Հոնգկոնգյան տուրիստական գործակալության Travelers Digest էլեկտրոնային ամսագիրը:

Ուկրաինայի մայրաքաղաքը համարվել է ամենագրավիչ կանանց «տուն»: Ըստ վարկանիշը կազմողների. բացի բնական գեղեցկությունից՝ Կիևի բնակչուհիները աչքի են ընկնում նաև կրթվածությամբ:

Ըստ վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում են հայտնվել կապուտաչյա շիկահերները Շվեդիայից:

Չինացի փորձագետները կարծում են, որ Ստոքհոլմի փողոցները բառացիորեն «հեղեղված են բարձրահասակ, կապուտաչյա, գեղեցիկ կանանցով»: Հատկանշական է, որ ըստ ամսագրի՝ այս քաղաքում են բնակվում նաև «ամենագեղեցիկ տղամարդիկ»:

Երրորդ տեղում է Նյու Յորքը իր հարուստ ընտրությամբ, չորրորդը Բուենոս Այրեսն է իր ամենագեղեցիկ լատինաամերիկուհիներով, անմիջապես հետո ցուցակում Բուլղարական կուրորտային Վարնա քաղաքն է, որը ըստ փորձագետների խոսքերի. «ամառները հեղեղված է արևահարված գեղեցկուհիներով»:

Իսկ վեցերորդ տեղում հանգրվանել է Մոսկվան: