Դեպքը եղել է վերջերս, աշնանային սառը երեկո էր: Մեր խանութն աշխատում է մինչև ուշ գիշեր, բայց այդ ժամերին քիչ են հաճախորդները, այնպես որ կարող ենք ուղղակի նայել պատուհանից և հանգիստ զրուցել:
Այդ օր շատ ցուրտ էր, ներսում միացրել էինք օդափոխիչը, որ տաքանանք: Հանկարծ դրսում նկատեցինք 7-8 տարեկան մի տղայի:
Ակնհայտ էր, որ երեխան մուրացկան է, նա անցորդներից գումար էր խնդրում: Իսկ հետո տեսանք, որ…տղան ցրտից դողում է: Սիրտս կտոր-կտոր եղավ այդ տեսարանից:
Ես վազեցի դուրս, բռնեցի երեխայի ձեռքից և ներս բերեցի: Մյուս աշխատողները ուտելիք և տաք թեյ բերեցին: Երեխային փաթաթեցի իմ բաճկոնով: Խեղճը երջանկությունից արտասվում էր…
Այդ օրը նա մնաց մեզ հետ՝ մինչև խանութի փակվելը: Նա ասաց, որ գնալու տեղ ունի: Նաև պատմեց, որ մայրը մահացել է, իսկ հայրը՝ հարբեցող է:
Տղան և իր երկու քույրերն ապրում են ծեր տատիկի հետ:Միմյանց հրաժեշտ տվեցինք և գնացինք տուն:
Հաջորդ օրը եկավ այդ նույն տղան, բայց երբ իմացանք նրա գալու նպատակը, քիչ էր մնում արտասվեինք…
երեխան բերել էր երկու բուլկի, արևածաղկի սերմեր և տանը պատրաստած հյութ: Նա այդ ամենը տվեց մեզ և ասաց.
—Սա այն ամենն է, ինչով կարող եմ ձեզ շնորհակալություն հայտնել:
Թե ինչպես այդ ժամանակ զսպեցի արցունքներս, չգիտեմ….
Կոկորդիս մեջ մի բան կար, որ այդ պահին կարծես խեղդում էր…Իզուր չեն ասում, որ նա, ով քիչ ունի, ավելի շատ է տալիս…Այդպես էլ կա: