Որոշ գործողություններ մենք կատարում ենք բացառապես այն պատճառով, որ այդպես են արել մեր ծնողներն ու բարեկամները:
Միայն առաջին հայացքից է թվում, որ դրանք տրամաբանական են, բայց իրականում որոշակի գործողություններն ուղղակի անիմաստ են:Գուցե ժամանակն է ուշադրություն դարձնելու, թե ինչի վրա ենք ծախսում մեր ուժն ու ժամանակը:
Պատշգամբը՝ պահեստի վերածելը
Նախկինում խոսք չէր կարող գնալ այն մասին, որ կարելի է տանից որևէ իր վերցնել ու գցել աղբը, քանի որ ամեն ինչի պակաս կար:
Անգամ ամենաանպետք իրերը մարդիկ պահում էին: Ու երբ տանը տեղ չէր մնում, սկսում էին ամեն ինչ լցնել պատշգամբում: Իրականում այնքան հաճելի է առավոտյան սուրճ խմել, նայել դուրս կամ ուղղակի նստել ու վայելել արևի շողերը:
Տեակավորեք բոլոր իրերը, ավելորդը գցեք աղբը: Այդպես ավելի թեթև կապրեք:
Անկողինն ուղղել անմիջապես արթնանալուց հետո
Շատերը չգիտեն, որ մեր մահճակալի մեջ ապրում են տզեր, իսկ խոնավությունը՝ նրանց բազմանալու համար անթերի միջավայր է:
Արթնանալուց անմիջապես հետո մի ծածկեք անկողինը, մի կողմ տարեք ծածկոցն ու բացեք պատուհանը: 15 րոպեից կարող եք ամեն ինչ հավաքել:
Երեխաների համար մեծ չափի հագուստ գնել
Շատերն են շարունակում հագուստ գնելիս ընտրել մեծը, որպեսզի երեխան երկար կարողանա կրել այն: Բայց հագուստի մեծ մասը մաշվում է մինչ փոքրանալը:
Այսինքն երեխաները անհարմար իրեր են կրում, իսկ երբ մեծանում են, այլևս չեն կարողանում հագնել դա՝ լաքաների, մաշվածության պատճառով:
Ափսեները սրբիչով չորացնելը
Եթե օրական մի քանի անգամ փոխում եք խոհանոցային սրբիչը ու ափսեները սրբում եք ամենաթարմ կտորով, ոչ մի խնդիր: Բայց մեծ մասամբ դեպքերում մարդիկ ուղղակի տեղափոխում են սրբիչի բակտերիաները ափսների վրա:Չեք պատկերացնում, թե որքան միկրոբ ու բակտերիա կա սրբիչի ու սպունգի վրա:
Լվացած ափսեները դրեք ուղղահայաց դիրքով, իսկ չորանալուց հետո դասավորեք պահարանում:
Ձուկն ու միսը լվացարանի մեջ՝ տաք ջրի հոսքի տակ հալեցնելը
Այս կենցաղային սովորության հետ կապված մի քանի խնդիր կա: Առաջին հերթին, այդպես ուղղակի չի կարելի հալեցնել ոչ միսը, ոչ էլ ձուկը:
Ներսում դեռ սառույց կլինի, իսկ արտաքին մասում կակտիվանան բակտերիաները: Միսը ցանկալի է հալեցնել սառնարանում. ավելի շատ ժամանակ է պահանջվում, բայց անվտանգ է:
Երկրորդը, առհասարակ խորհուրդ չի տրվում խոհանոցում միս կամ ձուկ հալեցնել: Բոլոր պաթոգեն միկրոօրգանիզմները այս ու այն կողմ եմ թռնում ու տարածվում խոհանոցում:
Պատրաստման ընթացքում ջերմամշակման հետևանքով դրանք կոչնչանան, իսկ ահա խոհանոցային մակերեսների, սրբիչի վրա դեռ եռկար ողջ կմնան: