Անչափ հուզիչ պատմություն. «Ես երջանիկ եմ, չնայած շուտով պետք է հեռանամ կյանքից, երջանիկ եմ թեկուզ նրա համար…»

Դերասանուհի, պարուհի Օդրի Հեփբերնը բոլորովին երիտասարդ տարիքում իմանում է մի հիվանդության մասին, որը շուտով պետք է նրան տաներ կյանքից:

Նա ձեռնարկում է ստեղծագործական գործունեություն. սկսում է գրել հուշագրություններ, որն էլ հետագայում լույս է տեսնում «Սիրո խոստովանություն» վերնագրով:

Այստեղ Օդրին պատմում է իր մանկության, ընտանիքի, ֆաշիստական բռնաճնշումների մասին, իր խոհերով ու հուշերով կիսվում է ընթերցողի հետ, հիշում է, թե ինչպես էին ծնողները մոռացել նրա ծննդյան վեցամյակը, իսկ ինքը երկար մտորումների մեջ էր ընկել, թե ինչով է վիրավորել նրանց, որ նրանք նմանօրինակ անտարբերություն են դրսևորել իր հանդեպ:

Գրքում նա շնորհակալություն է հայտնում բախտին, դիպվածներին, մարդկանց, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ապրել հետաքրքիր ու բովանդակալից կյանք, կերտել իր սիրելի դերերը, նույնիսկ ֆիլմում հրեշտակի դեր խաղալ, որն իր իսկ անունն է կրում:

Հետո Օդրին ներողություն է խնդրում երբևիցե իր հետ տարաձայնություն ունեցած մարդկանցից:

Վերջում Օդրին հանգում է այն մտքին, որ ամեն դեպքում նա երջանիկ է եղել, քանի որ հնարավորություն է ունեցել առհասարակ լինելու, ապրելու աշխարհում, չնայած կարճաժամկետ, բայց ունեցել է: