Անհավատալի է…Մայրը 2 ամիս տարբերությամբ ծննդաբերել է 2 երեխա…

Ղազախստանի Ուրալսկ քաղաքի պերինատոլոգիայի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել:

29-ամյա Լիլիա Կոնովալովը 2 երեխա է ունեցել 2 ամսվա տարբերությամբ:

Նրա դուստրը լույս աշխարհ է եկել հղիության 25-րդ շաբաթում, իսկ 2 ամիս 16 օր անց ծնվել է որդին:

Հաղորդվում է, որ հազվադեպ այս երևույթ պատճառը կնոջ մարմնի անատոմիական առանձնահատկությունն է,

նա ունի զույգ արգանդ:Ըստ վիճակագրության՝ այս պարագայում ողջ երեխայի լույս աշխարհ գալու

հավանականությունը հավասար է 1-ը 50 միլիոնի, սակայն բժիշկների ջանքերի շնորհիվ մայրիկն ու երեխաները ողջ-առողջ են:

Նշենք, որ աղջիկը ծնվել է 850 գրամ քաշով և 42 սմ հասակով, որդին՝ 2,9 կգ քաշով, 50 սմ հասակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *