Անկեղծ սիրո պատմություն. Ինչպիսին պետք է լինի անկեղծ սերը…

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երիտասարդ մի տղա եկավ մեծ քաղաք աշխատանք փնտրելու: Նա կարողացավ իր համար աշխատանք գտնել միայն շինարարական ոլորտում:

Աշխատելով այդ ոլորտում նա մի քանի օր ան ծանոթաում է խոշոր աչքերով, երկար մազերով մի շատ գեղեցիկ աղջկա հետ:

Չնայած այդ բոլոր դրական կողմերին՝ տղային ավելի շատ գերել էր աղջկա բնավորությունը, նա շատ ընկերասեր, բարի աղջիկ էր: Տղան սիրահարվում է նրան և  ժամանակի ընթացքում նրանք ամուսնանում են:

Շատերը զարմացած են մնում, թե այքան գեղեցիկ աղջիկը ինչպես կարող է ամուսնանալ աղքատ տղայի հետ, նա բոլորովին այլ շրջապատից էր:

Նրանց ամուսնությունից շատ քիչ ժամանակ անց տղան ստիպված էր վերադառնալ իրենց գյուղ, քանի որ աշխատանքի կնքած պայմանագիրն արդեն   ավարտվել էր:

Կինը, որն ամբողջ կյանում ապրել էր քաղաքում առանց մտածելու ամուսնու հետ վերադարձան գյուղ:Ամուսինները գյուղում սկսեցին զբաղվել հողագործությամբ:

Ժամանակի ընթացքում ամուսինը տեսավ, որ կինը նման աշխատանքի համար բավականին նուրբ է և մեծ դժվարությամբ է աշխատում, որոշեց կնոջն առաջարկել՝ մնալ տանը և զբաղվել միայն տնային գործերով, իսկ ինքը կանի ամեն բան, որպեսզի ընտանիքը դժվարության առաջ չկանգնի:

Կինը ամուսնու առաջարկի հետ այնքան էլ համաձայն չէր, նա կարծում էր, որը իրենք ընտաիք են և նա պետք է օգնի ամուսնուն, այնուամենայնիվ նրանք եկան այն համաձայնության, որ կինը միայն զբաղվի տնային գործերով:Ամուսինը առավոտյան գնում էր աշխատանքի և վերադառնում է ուշ երեկոյան:

Նա ամեն առավոտ որոշակի գումար էր թողնում կնոջը տան ծախսերը կատարելու:Մի անգամ մինչև ամուսնու աշխատանքի գնալը կինը նրանից խնդրում է գումար՝ նոր սանր գնելու համար, բայց քանի որ բավականին գումար չունեին, ամուսինն ասաց, որ հիմա չի կարող գումար տալ նույնիսկ սեփական ժամացույցը նորոգել չի կարողանում, կինն ալևս չպնդեց և ոչինչ չասաց:

Ամուսինը գնաց աշխատանքի, այդ օրը նա մի փոքր շուտ էր վերջացրել աշխատանքը և որոշում է գնալ ժամացույցների խանութ, որտեղ նա հիշում էկնոջ խնդրանք և մատչելի գնով ժամացույցը նորոգելու փոխարեն վաճառում է:

Տուն վերադառնալիս նա կնոջ համար գնում է սանր և մեծ հայելի, նաև որոշ համեղ ուտելիքներ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *