8-ամյա տղան փրկեց քրոջ կյանքը՝ նրան դուրս բերելով այ րվող տնից.. Նյու Հեմփշիրից այս երիտասարդ տղան արժանի է հերոսի կոչման, նա փրկեց իր փոքրիկ քրոջը հնարավոր մա հից:
Հարիսոն Հոլթը ճանաչվել է որպես քաղաքի հրշեջ ծառայության փոքր հերոս:
Անցյալ ամիս Հոլթների ընտանիքի հետ ող բերգական դեպք եղավ, մեծ հ րդեհը ավ երեց նրանց տունը և կարող էր խլել ընտանիքի որոշ անդամների կյանք, եթե չլիներ Հարիսոնի քաջությունը: Ընտանիքի հայրը ՝ Ջոնը հանկարծ նկատեց, որ կրա կը անասնագոմից դեպի տուն է տարածվում:
Ջոնը անմիջապես զանգահարեց 911, բայց ստիպված էր հեռախոսը փոխանցել իր 8-ամյա որդուն ՝ Հարիսոնին: Հապաղել չէր կարելի։ Վայրկյանները հաշված էին։
Հարիսոնը արագ խոսեց փրկարարական ծառայության հետ և ա շտապեց հյուրասենյակ, որտեղ գտնվում էր 11-ամսական Մարիին:
Քրոջը տանից դուիս բերելուց հետո նա շտապեց փրկել կտրսեր եղբորը։ Հարիսոնը երեխաներին տարավ կաղնու ծառի մոտ ՝ ընտանեկան արտակարգ հանդիպումների համար նախատեսված վայրը, դիմացի բակում:
Ջոնը ականատես եղավ իր որդու քաջությանը։ Մինչ այդ նա չէր պատկերացրել, որ իր որդին ընդունակ է անձնուրաց փրկել եղբորն ու քրոջը։
Մինչ հրշեջները կժամանեին, նրանց տունը գրեթե մոխրացավ: Բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց:
Միլանի հրշեջ պետ Բուդ Չեփմանը տեղեկացավ Հարիսոնի պատմության մասին և անմիջապես գովեց նրա իմաստուն գործողությունները ՝ նշելով.
«Նրա գործողությունները փրկեցին քրոջ կյանքը»: Որպես հայր ՝ Ջոնը շատ հպարտ է իր որդու համար և հույս ունի, որ նրանց պատմությունը կարող է ոգեշնչում ծառայել ուրիշների համար: