Այս 5 միջոցները Ձեզ կօգնեն ունենալ խնամված և գեղեցիկ ոտքեր…

Եթե ուզում եք միշտ նուրբ ու խնամված ոտքեր ունենալ , ապա ներկայացնում ենք 5 փորձված միջոց:

Բուսայուղ.Լավ լվացած ու չորացրած ոտքերին քսել մի փոքր բուսական յուղ, հագնել բարակ բամբակյա գուլպա և ևս մի զույգ տաք բրդյա գուլպա, այսպես պետք է թողնել ամբոողջ գիշեր, իսկ առավոտյան լավ լվանալ ոտքերը: Մի քանի օր շարունակ կրկնեք:

Վարդի ջուր.Գոլ ջրին ավելացնել 2 պտղունց աղ, 15 կաթիլ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ գլիցերին և 2 թեյի գդալ վարդի ջուր, այնուհետև ոտքերը 20 րոպե դնել այդ խառնուրդի մեջ:

Այս պրոցեդուրայից հետո ոտքերի կոշտացած մաշկը հեռացնել պեմզայի քարի միջոցով, մաշկին քսել մեկական թեյի գդալ գլիցերինի, կիտրոնի հյութի և վարդի ջրի խառնուրդ (նախապես պատրաստել) և հագնել երկու զույգ բարակ բամբակյա գուլպա:Այս քսուքը պետք է թողնել կրունկներին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ այս ամենը գոլ ջրով: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթական 3-4 անգամ:

Վազելին.Մեկ թեյի գդալ վազելինն ու մեկ թեյի գդալ կիտրոնի հյութը խառնել, այնուհետև քսել գոլորշիվ կամ տաք ջրով փափկեցրած կրունկներին: Փաթաթել ոտքերը պոլիէթիլենային թաղանթով, թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ:

Պարաֆին.Պարաֆինը տաքացնել, ավելացնել կոկոսյան ընկույզի յուղ և լավ խառնել: Երբ խառնուրդը փոքր ինչ սառի, քսել ոտքերին, հագեք տաք գուլպա և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան հեռացրեք սառած պարաֆինը:

Մեղր.1 բաժակ մեղրը լցնել 5 լիտր գոլ ջրի մեջ և ոտքերը 20 րոպե դնել այդ խառնուրդի մեջ: Այս պրոցեդուրայից հետո ոտքերի կոշտացած մաշկը հեռացրեք պեմզայի քարի միջոցով, այնուհետև լավ լվացեք ու չորացրեք ոտքերը և որևէ սնուցող քսուք քսել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *