Այս 33-ամյա կնոջը գնդակահարել է նրա սիրեցյալը․ տեսեք, թե ինչ է նա հասցրել անել մահվանից մեկ վայրկյան առաջ…

Մայրը երեխային գրկած փորձելով պաշտպանվել հարբած զուգընկերոջից, ձեռքն է առել բեյսբոլի զարկիչը, սակայն նույն պահին տղամարդը ճանկել է մյուս զարկիչն ու մի քանի ուժեղ հարված հասցրել Ջեսիկային։

Ենթադրաբար, զարկիչի հարվածներից մեկը դիպել է նաև երեխային, որը գանգուղեղային վնասվածք է ստացել և ներկայումս բուժվում է հիվանդանոցում։Ջեսիկան երեխայի հետ փակվել է լոգասենյակում, բայց Դևիսը կոտրել է դուռն ու հրացանով կրակել ընկերուհու գլխին։

Հատակին փռվելու պահին մահացու վիրավոր մայրը դեռ ամուր գրկած է եղել իր փոքրիկ Քոլբիին, և հոգեվարքի գալարումները չեն խանգարել նրան ընկնել այնպես, որ երեխային չգցի լոգասենյակի հատակին՝ միաժամանակ պաշտպանելով նրան սեփական մարմնով։Ջեսիկայի մայրը՝ Թերեզ Լոնիելլոն, դստերը պահապան հրաշտակ է համարում․ «Ուղեղումդ չի տեղավորվում՝ ինչպես է նրան հաջողվել ընկնել բոլորովին ուրիշ կողմի վրա։

Իր մարմինն ուղղել է հատուկ անկյան վրա, որ փրկի երեխայի կյանքը՝ այդ պահին ամենևին չմտածելով իր մասին»։Զարհուրելի ոճրագործությունց հետո Դևիսը լքել է լոգասենյակն ու ինքնասպան եղել։ Փոքրիկ Քոլբիին ոստիկանությունը գտել է լոգասենյակում՝ պատահարից 13 ժամ հետո։

Քոլբիի տատիկը հույս ունի, որ թոռնուհուն շուտով դուրս կգրեն հիվանդանոցից լիովին ապաքինված, քանի որ հիմա երեխան անհամեմատ լավ է զգում։

Քոլբին նաև 15-ամյա քույր ունի, որը շատ ցավագին էր ընդունել ողբերգական իրադարձությունները։Ջեսիկայի հարազատներն ու ընկերները հիմնադրամ են բացել, որի միջոցներով ծածկել են խիզախ մոր հուղարկավորության ծախսերը, միաժամանակ ապահովելով որբացած քույրերին։ Վեց օրվա ընթացքում երկրի տարբեր ծայրերից Ջեսիկայի որբերի համար հավաքել է ավելի քան 20 հազար դոլար։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *