Այս փոքրիկը մի տարի փակված է եղել վանդակում…երբ բուժքույրը գրկեց նրան, չկարողացավ զսպել արցունքները…

Որոշ մարդկանց դաժանությունը սահմաններ չի ճանաչում: Հատկապես, երբ հարցը վերաբերվում է կենդանիներին: Նրանք ավելի թույլ և անօգնական են, այդ պատճառով էլ անսիրտ մարդիկ իրենց թույլ են տալիս խեղճ կենդանիներին տանջել:

Բարեբախտաբար, կան բարի մարդիկ, ովքեր օգնում են դժբախտության մեջ հայտնված կենդանիներին: Այդպիսի մարդիկ արժանի են հարգանքի: Միայն տեսեք այս փոքրիկ օրանգուտանին: Նրա պատմությունը կհուզի ձեզ: Այս փոքրիկի անունը Բուդի է, և նա իր կյանքի առաջին տարին անցկացրել է փոքր վանդակի մեջ փակված:

Անսիրտ և դաժան մարդիկ նրան կաթի փոշիով են կերակրել: Փոքրիկն ամբողջ ուժով պայքարել է իր կյանքի համար: Ինչպես կարելի էր նման կերպ վարվել…

Օրանգուտանին հաջողվեց փրկել և հանել վանդակից: Երբ Բուդիին բերեցին բժշկական կենտրոն, նա շատ թույլ էր, մորթի գրեթե չուներ, չէր կարողանում ինքնուրույն նստել, իսկ վերջույթներն այտուցված էին: Սարսափելի է պատկերացնելը, թե ինչերի միջով է խեղճն անցել:

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ վիճակում էր Բուդին ազատության մեջ գտնվելու առաջին օրը: Տեսեք, թե բուժքույրը որքան նուրբ է հետը վարվում՝ փորձելով նրան ցավ չպատճառել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *