«Ինքնագնահատական» բառը մի փոքր խաբուսիկ է։ Դատելով անվանումից՝ սա պիտի լիներ այն, թե մենք ինչպես ենք գնահատում ինքներս մեզ։ Սակայն իրականում ստացվում է, որ ինքնագնահատականը հիմնականում ձևավորվում է ուրիշ մարդկանց վերաբերմունքից։
Ինչպե՞ս է ձևավորվում երեխայի ինքնագնահատականը․ նրանք կլանում են ծնողների վերաբերմունքը իրենց հանդեպ ու սկսում հետևություններ անել սեփական ես-ի վերաբերյալ։Կա մի քանի նշան, որոնք վկայում են կնոջ ցածր ինքնագնահատականի մասին։ Նկատելով այս կետերըտ՝ լավ կլիներ, եթե կանայք ուշադություն դարձնեին սեփական վարքին։
Ցածր ինքնագնահատակն ունեցող կանայք չեն կարողանում ու չեն սիրում ընունել տղամարդու կողմից օգնություն, նվերներ կամ ուղղակի ուշադրություն։
Հոգու խորքում նա չի հավատում, որ արժանի է նման բանի։ Մոլորվում է, փորձում է հասկանալ, թե ինչը այն չէ, երբ հաճոյախոսություններ է ստանում։
Ցածր ինքնագնահատականը անընդհատ շշնջում է կնոջը, որ նա այնքան էլ լավը չէ, գեղեցիկ չէ, խելացի չէ։ Շատ դեպքերում դա հանգեցնում է նրան, որ կինը մերժում է արժանապատիվ տղամարդկանց՝ համարելով, որ նրանցից վատն է, և ընտրում է այնպիսի մեկին, ումից հեռու մնալը լավագույն որոշումն է։
Ցածր ինքնագնահատականի ևս մի ցուցանիշ․ չի կարողանում բարձրաձայնել սեփական ցանկությունները։ Հաճախ նա չի ասում, թե ինչ է նախընտրում, իսկ երբ չի ստանում ցանկալին, լուռ տառապում է։
Այսպիսի կանայք անընդհատ մտածում են այն մասին, թե ինչպես իրենց կողքին պահեն տղամարդուն։ Նրան թվում է, որ իրեն կսիրեն միայն այն դեպքում, երբ լինի «հարմար», այլապես իրենից կհրաժարվեն։Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը․ մի վախեցեք թվալ վատը, մի վախեցեք լինել եսասեր, մի վախեցեք լինել լքված։ Եթե ինքներդ ձեզ չհարգեք ու չսիրեք, ոչ ոք դա չի անի ձեր փոխարեն։