Եթե մեծացել եք ոչ շատ լավ պայմաններում, հավանաբար կրկնօրինակում եք ձեր ծնողների սովորությունները: Ժամանակի հետ, ցավոք, դրաք չեն անհետանում:
Եթե չեք ուզում, որ այդ սովորությունները մատնեն ձեզ և արգելակեն ձեր ֆինանսական աճը, ազատվեք դրանցից:
- Դուք ընտրում եք անորակ սնունդ
Ոչ հարուստ մարդիկ սնունդ գնելիս ուշադրություն են դարձնում հետևյալ 3 կետերին. որքանով է այն հագեցնում, որքան արժե և որքան ժամանակ է պահպանվում:
Այդ պատճառով էլ նրանց սառնարանը լցված է անորակ, բարձր կալորիականությամբ սնունդով: Այն ավելորդ քաշի և առողջական խնդիրների պատճառ է դառնում:
- Դուք գումար եք հավաքում սև օրվա համար՝ ներկայում ձեզ զրկելով ամեն ինչից
Մանուկ հասակում տեսել եք, որ ծնողներն ամենից շատ գնահատել են կայունությունը: Նրանք վախենում էին, որ կփակվի գործարանը, իրենց կկրճատեն, գնաճ կսկսվի…
Հիմա դուք նույնպես ապրում եք լոկ ապագայի մասին մտածելով:
- Ուրիշների համար շատ եք նվերներ գնում
Կան մարդիկ, ովքեր իրենք իրենց համար ափսոսում են որևէ մի նոր բան գնել, սակայն բարեկամների համար գնում են թանկարժեք նվերներ:
Այդ կերպ նրանք փորձում են թաքցնել իրականությունը:
- Դուք չեք կարողանում հանգստանալ
Այն մարդիկ, ովքեր մանուկ հասակում շատ հաճույքներից զուրկ են եղել, փորձում են դուրս գալ աղքատությունից:
Նրանք համարում են, որ եթե շատ աշխատեն, կկարողանան դեպի լավը փոխել կյանքը: Այո, այդպես է: Բայց եթե չհանգստանաք, լուրջ բացասական հետևանքներ կլինեն:
- Դուք սիրում եք անվճարը
Դուք սիրում եք որևէ մի բան ստանալ անվճար, անփոխհատույց: «Նվեր» բառը ձեզ վրա կախարդական կերպով է ազդում:
Եթե որևէ մի խանութ փոքրիկ բոնուս ավելացնի ձեր գնումներին, միշտ նրանցից կօգտվեք: Հենց այդպես էլ աշխատում են մարքեթինգային ծուղակները: