Այս միջոցն օգնում է հեշտությամբ ազատվել խոհանոցային կահույքի վրա կուտակված յուղի նստվածքից

Խոհանոցային կահույքը շատ արագ է կեղտոտվում, անգամ նոր պահարանների վրա մի քանի շաբաթից հնարավոր է հայտնաբերել յուղոտ լաքաներ, որոնք նստվածք են առաջացնում, ու դրանց կպչում է փոշին:

Հաճելի տեսարան չէ, ու ցանկալի է որքան հնարավոր է արագ ազատվել դրանից:Ձեռքի տեկ եղածից կարող եք պատրաստել արդյունավետ միջոց, որը թույլ կտա արագ ու հեշտ եղանակով մաքրել կահույքը:

Այս մեթոդի առավելություններից մեկն այն է, որ այն ստեղծում է պաշտպանիչ շերտ, ու հետագայում կահույքը լվանալը ավելի է հեշտանում:Կախարդական հեղուկը պատրաստելու համար պետք է ձեթ, սոդա և ջուր:

Վերցնել հավասար քանակությամբ ձեթ և սոդա, և շատ քիչ ջուր լցնել:Ստացված զանգվածը քսել պահարանների դռներին ու թողնել 15 րոպե, իսկ հետո ուղղակի լվանալ տաք ջրով: Հին լաքաները առաջին անգամից չեն մաքրվում, այնպես որ անհրաժեշության դեպքում կարող եք կրկնել պրոցեդուրան:

Յուղի հետքերը կանհետանան, իսկ կահույքը կդառնա մաքուր, փայլուն ու կուրախացնի ձեզ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *