Այս մարդը դարձել է մուրացկան․․․ Բայց պատճառը տակնուվրա կանի ձեր հոգին․․․

Ես տեսնում եմ, որ այս անտուն մարդը ամեն օր կանգնած է միևնույն տեղում։ Քանի որ ամեն օր նույն ժամին եմ գնում աշխատանքի, միշտ ուշադրություն եմ դարձնում նրան։

Այսօր առավոտյան չգիտես ինչու որոշեցի կանգ առնել ու զրուցել նրա հետ։ Ես գիտեի, որ դա կարող է վտանգավոր լինել, բայց ներքին զգացողություն ունեի, որ ամեն ինչ ճիշտ եմ անում։ Ես ներկայացա, իսկ հետո առաջարկեցի միասին գնալ խանութ՝ իր համար մթերք գնելու։

Նա այնքան ժպտերես էր, հանգիստ։ Ընթացքում նոր ծանոթս սկսեց պատմել իր կյանքի մասին։ Պարզվեց, որ մեծացել է լավ ընտանիքում, ավարտել դպրոցը, սպորտով է զբաղվել, ունի մասնագիտություն։

Նրա կյանքը անթերի է եղել մինչ մոր հիվանդանալը։ Երբ կնոջ մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն, տղամարդը ստիպված է եղել ազատվել աշխատանքից, որ կարողանա հոգ տանել նրա մասին։

Ու այդ ժամանակվանից սկսվել են դժվարությունները։ Մորը կորցնելուց հետո բազմիցս փորձել է ոտքի կանգնել, բայց էլ չի ստացվել։ Այդ պահի դրությամբ նա արդեն վաճառել էր տունը ու կորել պարտքերի մեջ։

Խանութում նա շատ քիչ մթերք վերցրեց։ Առաջարկեցի էլի գնել, բայց նա չցանկացավ։ Դրսում նա ինձ ասաց, որ իմ ուշադրությունն ավելի է կարևորում, քան գումարը։

Ինձ համար զարմանալի էր, որ հանդիպում եմ այդքան լավատես ու երախտապարտ մարդու։

Տղամարդը ասաց, որ հիմա սկսելու է ջանքեր գործադրել՝ կենսակերպը փոխելու ու իրեն կարգի բերելու համար։