Այս հոգեբանական հնարքները պետք է իմանա յուրաքանչյուրը…

Հետևյալ 15 հոգեբանական հնարքները ձեր կյանքն ավելի հեշտ կդարձնեն և կօգնեն ձեզ գլուխ հանել բարդ իրավիճակներից:

_Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, նրանք բնազդաբար նայում են այն մարդուն, ով իրենց ավելի հաճելի/մտերիմ է (կամ էլ ցանկանում են այդ մարդու հետ մտերմանալ):

_Երբ նյարդայնանում եք, ծամոն ծամեք կամ էլ ինչ-որ բան կերեք:

Սա կներգործի ձեր ուղեղի վրա, և դուք կհանգստանաք, քանի որ ուղեղը կարծում է, որ ձեզ չի կարող վտանգ սպառնել, քանի որ դուք ուտում եք:

_ Երբ ինչ-որ մեկը զայրանում է ձեզ վրա, իսկ դուք ձեզ հանգիստ եք պահում, սա նրանց ավելի կզայրացնի, սակայն հետո նրանք իրենց մեղավոր կզգան:

_ Երբ դուք ինչ-որ մեկին հարց եք տալիս, և նա կիսատ է պատասխանում, աչքի կոնտակտ հաստատեք նրա հետ և առանց մի բառ ասելու ուշադիր նայեք ուղիղ նրա աչքերի մեջ:

Կարծելով, որ իր պատասխանը բավարար չէր, նա կշարունակի խոսքը:

_ Դեմքի էմոցիոնալ արտահայտությունները էմոցիաներ արթնացնելու եղանակ են:

Այնպես որ, եթե ցանկանում եք ուրախանալ, մի լավ ժպտացեք:

_ Երբեք մի՛ ասեք կամ գրեք ‹‹ես կարծում եմ›› կամ ‹‹ինձ թվում է›› արտահայտությունները. սա այսպես թե այնպես ենթադրվում է, իսկ դրանք օգտագործելով՝ տպավորություն է ստեղծվում, որ դուք այդքան էլ վստահ չեք:

_ Հարցազրույցներից առաջ պատկերացրեք, որ հարցազրուցավարները ձեր վաղեմի ընկերներն են, սա ձեզ կօգնի չլարվել, իսկ ջերմ և մտերմիկ մթնոլորտը նրանց էլ ձեր հանդեպ դրական կտրամադրի:

_ Մարդիկ ավելի հակված են ձեր փոքր խնդրանքը կատարելու, եթե ձեզ արդեն իսկ մերժել են մեկ այլ հարցում:

_ Մարդիկ դժվարությամբ են տարբերակում խելացիությունը ինքնավստահությունից:

Այսպիսով, եթե նրանց թվում է, որ դուք գիտեք՝ ինչ եք անում, ապա նրանք անմիջապես ձեզ կշրջապատեն:

_ Փորձեք նկատել դիմացինի աչքերի գույնը հենց առաջին հանդիպման ժամանակ:

Փոքր-ինչ երկար աչքի կոնտակտը մեծացնում է մարդկանց դուր գալու հավանականությունը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *