Այս կինն օգնեց մի անտուն մարդու և դրա շնորհիվ հայտնի դարձավ

Ֆրանսիացի կնոջ և նրա որդու երազանքը վերջապես կատարվեց, նրանք այցելեցին Նյու Յորք: Պիցցա գնելով՝ նրանք որոշեցին նստել Կենտրոնական այգում և մի քիչ հանգստանալ:

Հանկարծ կինը նկատեց մի անտունի, ով փորփրում էր աղբամանները՝ սնունդ փնտրելով: Կնոջ սիրտը չդիմացավ նման բանի:

Նա վեր կացավ, վազեց թափառականի մոտ և տվեց նրան իր պիցցայի կեսը: Կինը փորձում էր անգլերենով ներողություն խնդրել, որ պիցցան սառել է, բայց իր մոտ վատ էր ստացվում:

Անտուն տղամարդը վերցրեց ուտելիքը և ի սրտե շնորհակալություն հայտնեց նրան:

Կինը չէր էլ պատկերացնում, որ անտուն տղամարդու կերպարանքի տակ թաքնված էր իսկական հոլիվուդյան աստղ:

Միայն 2 օր անց նա թերթերից իմացավ, որ իրականում հանդիպել է Ռիչարդ Գիրին:

Բանն այն է, որ այդ պահին ֆիլմի նկարահանումներ էին ընթանում, որտեղ դերասանն աղքատ մարդու դեր էր խաղում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *