Աշխատանքում հաջողակ, հեռանկարներ ունեցող մի կին հղիացավ երկրորդ անգամ: Նա արդեն ուներ 10 տարեկան որդի, կարիերայի մեջ սկսվել էին հաջողություններ, ինքն էլ տարիքով այնքան էլ երիտասարդ չէր:
Այդպես նա որոշեց գնալ աբորտի և արդեն գրանցվել էր բժիշկի մոտ՝ ժամը 7-ին, գործն ավարտելուց հետո:Սակայն այդ օրն անհավանական մի բան եղավ, ինչը փոխեց իր ամբողջ կյանքը:
Գրասենյակի ադմինիստրատորը, որտեղ կինն աշխատում էր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաճախակի փոխում էր համակարգիչների գաղտնաբառերը, գրում թերթիկի վրա և դնում դրանք աշխատակիցների ստեղնաշարի տակ:
Բնականաբար, նա այդ գաղտնաբառերը չէր հորինում, այլ անում էր պատահական գաղտնաբառերի գեներատորի օգնությամբ:Այդ օրը, երբ կինը պիտի գնար աբորտի, առավոտյան իր ստեղնաշարի տակ գտավ իր համակարգչի նոր գաղտնաբառը. PLZMOMNO: Բոլոր նրանց համար, ովքեր գիտեն անգլերեն, ակնհայտ է, որ դա նշանակում է «Please Mom No», «Խնդրում եմ, մայրիկ, ոչ»:
Այդ նշանը չէր նկատի միայն կույրը: Կինն առանց երկար մտածելու զանգեց բժիշկին և չեղարկեց այցը:Այսօր նրա որդին 5 տարեկան է, իսկ նրա առաջին բառը եղել է՝ «շնորհակալություն»: