Երջանկություն է, երբ կյանքումդ կան այնպիսի մարդիկ, որոնց կարող ես վստահել ավելի շատ, քան նույնիսկ քեզ, որոնք չեն խաղում հոգու լարերի վրա, չեն ստում և ասում են այն, ինչ մտածում են իրականում:Լավ ընկերներ գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ:
Որպես կանոն մենք ընկերներ ձեռք բերում ենք մանկության տարիներին, քանի որ այդ ժամանակաշրջանում մենք ավելի պարզ ենք, անկեղծ ու պատրաստ ենք մեկս մյուսի համար ամեն քայլի:
Կյանքի ընթացքում մենք բախվում ենք անցանկալի երևույթների հետ, որոնք մեզ ավելի զգուշավոր են դարձնում:
Այս ամենը մեզ հեռու է պահում հիասթափություններից, սակայն դատապարտում է մենակության:
Մենք կարող ենք շատերի հետ շփվել, բայց բոլորին չէ, որ վստահում ենք:Ընկերուհիներ ընտրելու հարցում մենք պետք է քաջ գիտակցեք, որ որևէ մեկը անթերի չէ, և մի օր նա կարող է անել մի բան, որը մենք նրանից չէինք սպասում:
Սահմանեք ձեզ համար անկեղծության որոշակի սահման և համոզվեք, թե որքանով է դիմացինը լեզուն ատամների տակ կարողանում պահել:
Ձեզ ենք ներկայացնում այն կետերը, որոնցով պետք չէ կիսվել ընկերուհիների հետ.
Ամուսնություն, ընտանիք
Այն, ինչը վերաբերում է ձեր ընտանիքին, միայն ձեր գործն է:
Պետք չէ չամուսնացած ըներուհու մոտ գլուխ գովել ու հպարտանալ երջանիկ հարաբերություններով և երեխաներով:
Դուք կարող եք կիսվել ձեր ընկերուհու հետ, բայց առանց չափի ու տակտի մասին մոռանալու, քանի որ նրա անհաջողությունները կարող են ստիպել, որ համեմատականներ անցկացնի ձեր ունեցածի հետ և իրեն ավելի անհաջողակ զգա:
Չի կարելի ընկերուհու հետ խոսել ամուսնու թերությունների մասին:
Ես հիշում եմ ընկերուհիներիցս մեկին, որի ամուսինը սիրում էր հարբել և դավաճանում էր նրան: Սակայն ընկերուհիս միշտ նրա մասին լավն էր պատմում, իսկ մենք զարմանում էինք:
Մենք մեր պարկեշտ ամուսինների թերությունների մասին ավելի շատ էինք խոսում, ինչի արդյունքում բոլորս բաժանվեցինք, իսկ մեր մյուս ընկերուհին իր անհաջողակ ամուսնուն կարողացավ փոխել ու երջանիկ ընտանիք ստեղծեց:
Ինտիմ հարաբերություններ
Ձեր հարաբերությունների ինտիմ մասը պետք է մնա գաղտնի, քանի որ այդ ամենով կիսվելը տհաճ է ու անհասկանալի:
Բիզնես և կարիերա
Կիսվել ընկերուհու հետ ունեցած հաջողությունների մասին ցանկանում են բոլորը, սակայն պետք չէ շտապել:
Դուք կիսվում եք ձեր պլաններով ու նպատակներով, որոնք դեռ իրականացման փուլում են:
Ձեր սպասելիքները կարող են չարդարանալ, իսկ դուք էլ կմտածեք, որ ընկերուհին աչքով է տվել:
Իրականում նման բան գոյություն չունի:
Երբ դուք ձեր պլանների մասին խոսում եք, ձեր ուղեղը այդ ամենը ընկալում է որպես կատարված իրողություն և ավելի քիչ է կենտրոնանում այդ ամենի իրականացման վրա:
Եթե դուք հաջողակ եք, ունեք աշխատանք, իսկ ձեր ընկերուհին անգործ է, ապա նրան քննադատելու փոխարեն շեշտեք ձեր աշխատասիրությունը և նրան մղեք գործնական քայլերի, որ կարողանա ինքն էլ հաջողության հասնել:
Ոգևորեք նրան ու վերադարձրեք հավատը սեփական ուժերի հանդեպ:
Տղամարդկանց ընկերությունը ավելի ամուր է համարվում, քան կանանցը, սակայն անկախ ամեն հանգամանքից մի՛ խուսափեք ընկերներից ու ընկերությունից, քանի որ «ամենասարսափելի մենակությունը հավատարիմ ընկերների բացակայությունն է» ( Ֆրենսիս Բեկոն ) :