Շատ կանայք, ինչու ոչ նաև տղամարդիկ, վստահ են, որ իրենց պիտի սիրեն այնպիսին, ինչպիսին որ իրենք կան: Նրանք վստահ են, որ եթե տղամարդը սիրում է, ապա պիտի սիրի նաև իր չարությունը, հիստերիաները…Իրականում բոլորը տարբեր կերպ են սիրում, սակայն կա 2 բան, որն ատում են ԲՈԼՈՐ տղամարդիկ:
Երբ կինը «ուղեղ է սղոցում»
Երբեմն մոռացվում են կարևոր ամսաթվեր, երբեմն ցանկանում են գնալ ընկերների հետ գարեջուր խմելու, լինում է այնպես, որ ինչ-որ բան անելու ուժ չի լինում, և նա ցանկանում է հանգիստ պառկել բազմոցին…
Եվ երբ նման մեղքերի և սովորական ցանկությունների համար ուղեղդ սկսում են սղոցել, ուզում ես փախնել՝ ավելի լուռ և խաղաղ վայր գտնելու համար:
Հենց դրա համար էլ մի բարկացեք ձեր տղամարդու վրա, եթե նա ուղղակի որոշել է պառկել, պառկեք նրա կողքին, եթե ուզում է ընկերների հետ հանգստանալ, դուք էլ ձեր ընկերուհիների հետ հանդիպեք:
Կզարմանաք, թե որքան շուտ կանհետանան ձեր տարաձայնությունները:
Երբ կինը թքած ունի սեփական արտաքինի վրա
Տղամարդիկ ուզում են հիանալ սիրելի կնոջով: Հենց այդ պատճառով էլ նրանց համար կարևոր է, որ կինը լինի գրավիչ…
Իսկ երբ սիրելին սկսում է թքած ունենալ սեփական արտաիքնի վրա, դադարում է հետևել քաշին, կրում է բացառապես սպորտային հագուստ, տանը շրջում է հսկայական խալաթով, ապա դա առաջացնում է հիասթափություն:
Մի՞թե չեք ուզում դուր գալ ձեր տղամարդուն: