Այս առաջին հայացքից անմեղ աղջկա գլխի համար 1 000 000 դոլար պարգևատրում են խոստացել.

Այս աղջիկը դանիացի ուսանողուհի է, նրա անունն է Ջոանա Պալանի:

Աղջիկը սպանել է ԻԳԻԼ-ի ավելի քան 100 ահաբեկիչ:

Հենց դրա համար էլ ԻԳԻԼ-ի կողմնակիցները նրան ատում են:

Ջոանան ծնվել է փախստականների ճամբարում և արդեն 9 տարեկանում ստիպված է եղել զենք բռնել:

Աղջիկն ազգությամբ կիսով չափ իրանուհի է, կիսով չափ՝ քրդուհի:

Դեռ Դանիայում քոլեջը չավարտած՝ նա որոշել է մեկնել

Սիրիա, կռվել և պայքարել մերձավոր արևելքի կանանցիրավունքների պաշտպանման համար: Ջոանան շատ դժվարությունների միջով է անցել:

Որպես դիպուկահար՝ նա շատ բան է տեսել և պատմել է, թե ինչպես է 9 օր անընդմեջ պայքարի մեջ եղել:

Նա սովորել է լինել ուշադիր, զսպված և համբերատար: Աղջկան իշխանությունները նույնիսկ արգելել էին վերադառնալ Սիրիա, սակայն երբ Ջոանան չէր հնազանդվել, նրան ազատզրկել էին 3 շաբաթով:

Հենց նրա նման մարդկանց շնորհիվ մեր աշխարհն ավելի լավն է դառնում:

Նրան ուժ և համառություն ենք մաղթում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *