Այս աղջիկը մահացավ ավարտական երեկոյից հետո. Իսկ այժմ նրա ընկերուհիները կրում են նրա կապույտ զգեստը. Միայն իմանաք թե ինչու…

Սա մի տխուր պատմություն է 16-ամյա աղջկա և նրա հավատարիմ ընկերուհիների մասին:Նա տառապում էր 4-րդ աստիճանի քաղցկեղով:Քեթրինը շատ քաջ աղջիկ էր: Չանայծ այն բանին, որ նա ծանր վիճակում պառկած է հիվանդանոցում, նա սրտի թրթիռով էր սպասում ավարտական երեկոյին, թեպետ հոգու խորքում այնքան էլ չեր հավատում, որ կհասնի այդ օրվան, նրան հաշված օրեր էին մնացել;

Նրան մեկ օրով թույլ տվեցին բացակայել հիվանդանոցից, որպեսզի կարողանա մասնակցել ավարտական երեկոյի միջոցառմանը:

Դա նրա ու նրա ընտանիքի համար ամենաերջանիկ օրն էր, այդ օրը նա ասաց իր մայրիկին «Մայրիկ, առաջին անգամ ես ինձ գեղեցիկ ու երջանիկ եմ զգում»:Նա կրում էր գեղեցիկ կապույտ զգեստ, ուներ գեղեցիկ սանրվածք: Նա մինչև հիվանդանալը ապրում էր լիարժեք կյանքով, սիրում էր զբաղվել ձիավարությամբ, խոտի հոկեյով, զբաղվում էր տարբեր բաներով:

Մի օր աշնանը նա ցավ զգաց ուսի շրջանում, սակայն ուշադրություն չդարձրեց: Սակայն երբ ցավերը սկսեցին սաստիկ տանջել, նա հետազոտվեց և բժիշկները նրա մոտ ախտորոշեցին էպիթելոիդ սարկոմա: Ուռուցքը տեղակայված էր թևատակում, և պարզվեց, որ քաղցկեղը տարածվել է թոքերի և ողնաշարի վրա:

Աղջիկը երբեք չէր կորցնում իր հավատը, նա հավատում էր, որ պիտի ապաքինվի և համաձայնվեց քիմիաթերապիային, ճառագայթային թերապիային, իմունաթերապիային:

Ավարտական երեկոյից հետո , որը տեղի ունեցավ մայիսի 29-ին Քեթրինին տեղափոխեցին Բոստոնի մանկական հոսպիտալ, որտեղ էլ նա մահացավ:Նրա մահից հետո մեկ տարի անց Քեթրինի մտերիմ ընկերուհիները, խնդրեցին նրա մայրիկին թույլ տալ իրենց կրել նրա կապույտ զգեստը՝ իրենց ավարտական երեկոյին՝ ցանկանալով վառ պահել Քեթրինի հիշատակը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *