Այս աղջիկը կատարեց իր խոստումը անգամ ընկերոջ մահից հետո. Ի՞նչ էր նա խոստացել…

Չունը պատրաստվում էր ամուսնանալ իր ընկերոջ Լոնգի հետ, սակայն դժբախտ պատահարը փոխեց նրանց ծրագրերը:Զույգը պլանավորում էր հարսանիք 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն հոկտեմբերին՝ նշանակված ամսաթվից երկու ամիս առաջ, վթարի ենթարկվեց:

25-ամյա Լոնգը ոստիկան էր: Չնայած նրան, որ դեպքից անմիջապես հետո տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկները չկարողացան փրկել տղայի կյանքը. դադարել էին գործել նրա ներքին օրգանները:Նա մահացավ վթարի հենց հաջորդ օրը:

Չունը ցավից կորցրել էր իրեն, բայց որոշեց չեղյալ չհայտարարել հարսանեկան արարողությունը: Այդպիսով նա ուզում էր հարգել իր սիրելիի հիշատակը եւ պահել իր խոստումը:Նրանք շատ էին սիրում միմյանց:Նշված օրը Չունը վաղ արթնացավ եւ սկսեց զբաղվել նախապատրաստական աշխատանքներով:

Նա պատրաստվեց եւ հագնվեց, նախապատրաստվելով արարողությանը, որն իր ընկերոջն այդպել էլ բախտ չվիճակվեց տեսնել: Նա հրավիրեց հյուրերին, ինչպես սովորական հարսանիքներին է լինում:Չունը դա ցանկանում էր անել Լոնգի հիշատակին նվիրված:Արարողության ընթացքում նա կարճ ելույթով հանդես եկավ.

«Այսուհետ՝ դեկտեմբերի 31-ից մենք ամուսիններ ենք:
Մենք պատրաստվում էինք հագնել ավանդական թայլանդական հանդերձանքներ եւ ծնկի գալ մեր ծնողների առջեւ, այն բանի համր, որ մեզ դաստիարակել են:Այժմ դու այլ աշխարհում ես, բայց դա կարևոր չէ: Իմ սերը քեզ նկատմամբ ավելի ուժեղ է: Այստեղ ես դու, թե այլ աշխարհում, միևնույն է՝ ես քեզ հետ եմ ամուսնանալու: Ես քեզ միշտ սիրելու եմ և երբեք չեմ թողնելու: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք միասին գնալու, լսո՞ւմ ես»:

Չունը հազիվ էր կարողանում թաքցնել արցունքները:

«Այսօր մեր կյանքի ամենակարրոր օրն է: Հարստության եւ աղքատության մեջ, վշտի եւ ուրախության մեջ ես կկանգնեմ քո կողքին և կբռնեմ քո ձեռքը եւ կքայլեմ կյանքի ուղիով », — եզրափակեց է նա:

Սա է իրական սերը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *