Այսօր հանդիպեցի մանկության ընկերոջս, ում ժամանակին անչափ սիրում էի …

Դպրոցում ես աչքի ընկնող աղջիկ էի դեռ առաջին դասարանից: 5-րդ դսարանում մեր դասարան տեղափոխվեց մի տղա: Նրա հետ ոչ-ոք չէր ցանկանում ընկերություն անել իր արտաքինի պատճառով:

Նա թեթևակի գեր էր, ակնոցներով, աչքերը փոքր, մազերը չեմ էլ կարող ասել ինչպիսին: Նրան բոլորը ծաղրում էին, բայց սովորում էր գերազանց:

Ես խղճացի նրան և որոշեցի ընկերություն անել նրա հետ: Նա նման չէր ուրիշներին, և ամենևին էլ այնպիսին չէր, ինչպես բոլորն էին պատկերացնում:

Մեր ծնողները նույնպես ընկերացան: Ցավոք, այդ ամենը երկար չշարունակվեց:

7-րդ դասարանն ավարտելուց հետո մենք հայրիկի նոր աշխատանքի համար տեղափոխվում էինք ԱՄՆ: Ես այնքան տխուր էի: Վերջին օրը նա ինձ սիրո խոստովանություն արեց:

Մնեք շփվում էինք համացանցով, բայց ես լռում էի և ոչինչ չէի պատմում իմ նոր կյանքից: Վերջապես լրացավ իմ 18 տարին և ես վերադարձա հայրենիք:

Ես այնքան երջանիկ էի, որ կրկին տեսնելու եմ նրան:

Նա օդանավակայանում պետք է դիմավորեր ինձ, և հանկարծ մեջքից ինձ գրկում են, և երբ ես շրջվում եմ, տեսնում մի գեղեցկադեմ երիտասարդի: Նա շատ էր փոխվել, կարող եմ ասել ՝ դարձել էր իդեալական:

Հիմա մենք ապրում ենք շատ երջանիկ, ունենք մի հրաշք աղջնակ, և մոտակա երկու շաբաթում տղայի ենք սպասում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *