Հրաշք-երեխան մորը փրկել է մահացու հիվանդությունից՝ ոչնչացնելով չարորակ ուռուցքը, որը գոյացել է
նրա արգանդում:
ՈւՁՀ անցնելու ժամանակ պարզվել է, որ կինն արդեն յոթ ամսական հղիություն է տանում՝ չնայած որ
պաբերաբար հակաբեղմնավորիչներ է օգտագործել:
Արդյունքում այն հորմոնները, որոնք կնոջ օրգանիզմում սկսել են արտադրվել հղիության ժամանակ,
ոչնչացրել են ուռուցքը:«Դա անհավանական է:
Ես չէի ծրագրում հղիանալ և պարբերաբար հակաբեղմնավորիչներ էի օգտագործում:
Այնպես որ, հղիությունն ինքնին արդեն հրաշք էր, իսկ նորությունն այն մասին, որ իմ ապագա երեխան
օգնել է ինձ հաղթահարել ուռուցքը, ուղղակի ցնցող էր»,- պատմել է Նիկոլան:
Բժիշկները չեն հավատացել, որ քաղցկեղն անհետացել է: Նրանցից մեկն ասել է, որ երբեք նման բան չի
տեսել: Մասնագետները ստուգում են իրականացրել և քաղցկեղի հետքեր չեն հայտնաբերել:
Նիկոլային զննել են ողջ հղիության ընթացքում, և մինչ օրս էլ նա ստուգումներ է անցնում՝ վախենալով, որ հիվանդությունը կարող է վերադառնալ: Բարբախտաբար, հղիությունը բարեհաջող է անցել և լույս աշխարհ
է եկել նրա որդին՝ Բրենդանը: