Այնպես ստացվեց, որ երկու քույրերն էլ բաժանվեցին, մնացին երեխաների հետ միայնակ․․․ Այդ օրվանից 20 տարի է անցել․․․

Երկու քույր մնացին առանց ամուսին, երկուսն էլ մի որդի ունեին…Երկուսի ամուսիններն էլ ասացին, որ ալիմենտ չեն վճարի, որ կանայք իրենց մոտ ծնկաչոք վերադառնան:

Ավագ քույրը հանրակացարանում սենյակ և աշխատանք ուներ, իսկ փոքրը՝ ոչ մի բան: Առանձնապես ոչ մի աշխատանք էլ չէր կարողանում կատարել:

Մեծ քույրը նրան և որդուն տարավ իր տուն, ինչով կարողացավ օգնեց, չնայած, որ գումարը մի կերպ էր բավականացնում, իսկ մի սենյակի մեջ էլ գրեթե քայլելու տեղ չկար: Ամեն օր գժվում էին մտածմունքից, թե այդ օրը երեխաներին ինչով են կերակրելու:

Այդ օրվանից 20 տարի է անցել:Կրտսեր քույրն ունի իր բիզնեսը, իսկ ավագը՝ լող է տալիս քրոջ արած նվերների մեջ: Քույրը նրան տուն է նվիրել, մեքենա, ուղևորություններ: Մի օր ավագ քույրը հարցրեց.

—Մեզ մի քիչ շատ չե՞ս երես տալիս:

Իսկ կրտսերը պատասխանեց.
—Ես քեզ տալիս եմ իմ ավելորդը, իսկ դու ինձ համար ժամանակին քո վերջինը չէիր խնայում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *