Ամուսինը սափրում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ գլուխը․
Այս զույգը համատեղ ուժով կհաղթի չարաբաստիկ հիվանդությանը․
Չառլի Ջոնսոնը տառապում է կրծքագեղձի քաղցկեղով։
Սկզբում նրան ասացին, որ ուռուցքը բարորակ է, սակայն պարզվեց, որ այդպես չէ։
Նրա մազերը սկսեցին թափվելև նա որոշեց, որ պետք է սափրել գլուխը։ Այդ հարցում նրան օգնեց ամուսինը։
Զույգը որոշեցլուսանկարել այդ ակնթարթները։
Արդյունքում շատ սրտառուչ լուսանկարներ ստացվեցին։ Չառլին հագել էր վարդագույն զգեստ։
Դա նրան շատ է սազում։
Վարդագույն ձեռնոցները, որպես երդում, խորհրդանշում են, որ աղջիկըպատրաստ է պայքարել հիվանդության դեմ և հաղթել նրան։
Այս լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում։ Բոլորը զույգին իրենց աջակցությունն են հայտնել, որ չկորցնեն իրենց ուժը և պայքարեն միասին։
Ամուսինն իր հոգատարությամբ ու ջերմությամբ սատարում է կնոջը նրա կյանքի ամենադժվար պահին։
Իսկ կինը, չնայած իր հիվանդությանը, երջանիկ է զգում իրեն ու սիրված։