Անունս Մարգարիտա է։ Կես տարի առաջ բաժանվել եմ ամուսնուցս ու պատճառը՝ նրա տարօրինակ սովորությունն է։Շատերը գուցե այն չնչին համարեն, սակայն իրականում ինձ համար դա լուրջ պատճառ է։
Այժմ 3-ամյա որդուս միայնակ եմ դաստիրակում, թեպետ նախկին ամուսինս ալիմենտներ է վճարում։ Ես առաջինն եմ հայտնել, որ ուզում եմ բաժանվել, ու ահա թե ինչու։
Բանն այն է, որ մինչ ամուսնությունը միմյանց շատ քիչ ենք ճանաչել։
Ուղղակի սիրահարվեցինք, ու մեր զգացմունքներն այնքան ուժեղ էին, որ շատ շուտ որոշեցինք ամուսնունանալ։
Սկզբում ամեն ինչ լավ էր, 1 ամիս անց իմացանք, որ երեխայի եմ սպասում։ Բայց մոտ 3 ամսից սկսեցինք անընդհատ վիճել։
Ու մեր վեճերի հիմնական պատճառը մեկն էր։
Նախկին ամուսինս ամրակազամ, առողջ տղամարդ է, բայց սեփական առողջությանը տարօրինակ կերպով է վերաբերվում։
Եթե ինչ-որ տեղը թեկուզ մի քանի րոպե ցավա կամ ծակծկի, հանկարծ կես ժամից ավել ցավա գլուխը, վերջ, նա արդեն վստահ որոշում է, որ լուրջ հիվանդ է ու վազում հիվանդանոց։
Նրան անգամ բժիշկներն էին ծաղրում, իսկ ինձ դա բարկացնում էր։ Ամուսինս անգամ չէր հասցնում բազմոցից վեր կենալ, ցավը անցնում էր, բայց միևնույնն է, նա պարտադիր պիտի հետազոտություն անցներ։
Իմ կարծիքով, նորմալ տղամարդը չպետք է իրեն այդպես պահի։
Դա էլ բավական չէ, նա սկսել էր ամսական 1 ազատ օր վերցնել աշխատավայրում՝ մասնավոր կլինիկայում ողջ օրգանիզմի հետազոտություն անցնելու համար։
Մենք այնքան էլ շատ չենք աշխատում, ու աշխատավարձի մոտավորապես կեսը անտեղի հետազոտություններին տալը իմ կարծիքով անիմաստ է։
Երբ հասկացա, որ նրա հետ խոսելն ու բացատրելը անիմաստ է, ուղղակի որոշեցի բաժանվել։ Հիմա կարող է հանգիստ գիշերել հիվանդանոցի բակում՝ ճնշման սարքն ու ջերմաչափը ձեռքից բաց չթողնելով։
Բացի դրանից, չեմ ուզում՝ որդիս նրանից օրինակ վերցնի, ես ադեկվատ տղամարդ մեծացնելու նպատակ ունեմ։