Ես ու ամուսինս ամուսնացած էինք արդեն 10 տարի, երբ նա սկսեց հասկացնել, իսկ հետո ուղիղ ասել, որ ես իրեն պարտավոր եմ, քանի որ ինքն ինձանից շատ է աշխատում: Չեմ վիճում, դա իրոք այդպես է, ես 200 000 եմ վաստակում, իսկ նա՝ 250 000:Ես մի ամիս շարունակ լսում էի այդ զառանցանքը, իսկ հետո առաջարկեցի հետևյալը: Մենք առանձնանում ենք, յուրաքանչյուրս մի սենյակում է սկսում ապրել, հետևել սննդակարգին, հագուստին, հիգիենայի պարագաներին:
Նա սկզբում չհավատաց, բայց երբ սկսեցի քիչ-քիչ տեղափոխվել, նա մտահոգ դարձավ:Մեր առանձնանալուց անցել է երկու շաբաթ: Ես վերջապես կարողացա հանգստանալ և թուլանալ: Այժմ խանութից և շուկայից ծանր տոպրակներ քաշ չեմ տալիս, օրական 3 ժամ չեմ կանգնում գազօջախի դիմաց:
Մաքրում եմ սենյակս, իսկ բնակարանի մյուս հատվածները հերթով ենք կարգի բերում:Առաջին շաբաթվա ընթացքում ամուսինս սովորում էր միացնել փոշեկուլը, քամել հատակը մաքրելու կտորը, լվացքի մեքենայի կոճակներն էլ 100 անգամ էր սեղմում, մինչև այն միանում էր:
Ես տեսնում էի, որ նա առանց ինձ ոչ մի բան չի կարողանում, սակայն որոշել էի, որ մինչ նա չգիտակցի և ներողություն չխնդրի, ես ոչինչ չեմ անի: Սկեսուրս ասում էր, որ նման կերպով ես կկորցնեմ ամուսնուս:Գիտեք, եթե նա այդքան պնդաճակատ է, ինձ անբան է համարում և չի էլ ուզում ներոություն խնդրել, ապա նման մարդու հետ ես ապագաս չեմ պատկերացնում…