Ամուսինս ստիպում է, որ շփվեմ իր որդու հետ… իսկ ես նայրդայնանում եմ այդ երեխայից…

Մեր համատեղ կյանքի սկզբում առաջին ամուսնությունից՝ ամուսնուս որդին այնքան էլ մտերիմ չէր հոր հետ։ Հետո ծնվեց մեր փոքրիկը, և նախկին կինը սկսեց որդուն խցկել մեր կյանք ավելի հաճախ, որ հայրը հանկարծ չմոռանա նրա մասին և նրանց հետ կապը չկորցնի։

Ես հասկացա դա և ընդունեցի։ Մտածեցի, որ երեխան մեղավոր չէ, թող շփվեն, սակայն ժամանակի ընթացքում տղայի այցելությունները սկսեցին ամեն օր կրկնվել։

Ես չեմ ուզում այդ երեխայի հետ մտերմանալ, առավել ևս, որ նա շատ նման է իր մորը, միևնույն վարքագիծն է ցուցաբերում։ Տղան շատ է խոսում մոր մասին՝ հատկապես իմ ներկայությամբ։

Նման դեպքերում դուրս եմ գալիս սենյակից, ինձ համար դա շատ տհաճ է և հոգնեցնող։ Ինչի՞ս է պետք իմանալ, թե ամուսնուս առաջին կինը որքան համեղ է պատրաստում կամ աշխատավայրում իրեն ով է ծաղիկներ նվիրել։

Ամուսինս նեղանում է, զայրանում, տեսնում է, որ հեռու եմ մնում իր որդուց։ Նա ասում է, որ երեխան զգում է դա և աստիճանաբար կարող է օտարանալ, չցանկանալ գալ մեր տուն։

Բայց չէ որ ինձ ոչ ոք չէր հարցրել՝ նախքան նրան ամեն օր այստեղ հրավիրելը, հիմա ինչու՞ պիտի առանց ցանկություն ունենալու շփվեմ հետը։

Ինձ համար չեզոք դիրք եմ ընտրել․ տղային լավ կվերաբերվեմ, նախկինի պես, բայց ուղղակի լավ, առանց մտերմանալու և անկեղծ լինելու, չեմ միջամտի հոր և որդու հարաբերություններին, իսկ ամուսնուս էլ կխնդրեմ, որ իմ վզին չփաթաթի որևէ պարտականություններ՝ կապված իր որդու հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *