Ամուսինս պահանջում է առողջ ժառանգ, բայց ես վախենում եմ…

Հարսանիքից ուղիղ 1 տարի անց ծնվեց մեր որդին: Մենք բոլորս պաշտում էինք նրան, ջանք չէինք խնայում հանուն մեր միակ որդու:

Սակայն, երբ Արսենը 17 տարեկան էր, սարսափելի վթարի ենթարկվեց:

Բժիշկները երկար ժամանակ պայքարում էին նրա կյանքի համար: Ի վերջո, որդուս հաջողվեց փրկել, բայց հիմա նա ամբողջովին անշարժացած է և այդպես կմնա ամբողջ կյանքում:

Նրան մշտական խնամք է անհրաժեշտ, օրը 24 ժամ: Ինձ համար դա դժվար չէ, ես երջանիկ եմ, որ որդիս ողջ է մնացել: Ես պատրաստ եմ ամբողջ օրը նստել տղայիս կոքին:

Ես արդեն 37 տարեկան եմ, բայց ամուսինս և մեր բոլոր հարազատները պնդում են, նույնիսկ պահանջում, որ ևս մի երեխա ունենամ:

Ամուսինս առողջ ժառանգ է ուզում, իսկ հետագայում նաև թոռներ: Ծնողներս էլ նույն կարծիքի են, նրանք ասում են, որ ես ինձ թաղել եմ հաշմանդամ որդուս կողքին:

Բայց ես չեմ ուզում: Ես վախենում եմ, որ նոր երեխան կխլի իմ ամբողջ ժամանակը:

Չէ որ ես նրան նույնպես պիտի խնամեմ: Իսկ Արսե՞նը, ո՞վ կմտածի նրա մասին:

Ամուսինս ասում է, որ խնամող կվարձի, բայց ես որդուս չեմ վստահի ինչ-որ կողմնակի կնոջ:

Ամուսնուս սիրում եմ, նա ինձ նույնպես, ցավում ենք, որ այսպես եղավ:

Հասկանում եմ ամուսնուս ցանկությունը, բայց չեմ ուզում դավաճանել որդուս, նրա համար հիմա շատ դժվար է, ավելի դժվար, քան որևէ մեկիս համար…

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *