Ամուսինս իսկական էգոիստ է․․․ նա ուտում է ամեն ինչ, անգամ երեխայի համար չի թողնում․․․

-Ու՞ր է ամբողջ բանանը, — հարցնում եմ ամուսնուս։
-Կերել եմ, այնպես ախորժակս տվեց։

-Բայց գոնե երեխայի համար մի հատ թողնեիր։ Պիտի նրան տայի ճաշից հետո։
-Այ քեզ բան, կարո՞ղ է խանութներում բանանի դեֆիցիտ է, որ ապրումների մեջ ես ընկել, չեղած տեղից խնդիր ես ստեղծում։

-Լավ, դե գնա ու գնիր։
-Չեմ կարող, հեսա ֆուտբոլը կսկսվի։

Սա մեր ընտանիքում հաճախակի իրավիճակ է։ Մեկ բանան, մեկ ջնարակապատ պանրիկ, մեկ տանձ․․․ Ամուսինս ուտում է ամեն ինչ։ Երբեմն ստիպված եմ լինում պահել, որպեսզի երեխային տամ, ուտի ճիշտ ժամին։

Ամուսնացած ենք 5 տարի, մեր որդին 3 տարեկան է։ Հիփոթեքով տուն ենք գնել, հիմա էլ ամսական մեծ գումար ենք վճարում։ Պարզ է, շքեղ կյանքով չենք ապրում։

Մեր տան հիմնական աշխատողը ամուսինս է։ Նա վստահ է, որ իր շնորհիվ ենք գնել մեր 3 սենյականոց բնակարանը, բայց իրականում նա վաճառել է ծնողների 1 սենյականոցը, մի քիչ էլ ծնողներս են օգնել։ Մնացած գումարը ամսական ենք վճարում։

Մայրիկս մինչ մեր ամուսնությունը հաճախ էր ասում, որ նա էգոիստ է, իսկ ես չէի հավատում, կուրորեն սիրահարված էի։ Երևի նա նկատել էր, քանի որ սառն էր դատում։

Սակայն մեր համատեղ կյանքի առաջին տարվա ընթացքում սկսեցի քիչ-քիչ հասկանալ, թե նա ինչպիսինն է իրականում։ Երբ տանը առիթ էր լինում, ամուսինս միայն խանգարում էր․ ես աղցանը պատրաստում եմ, լցնում ափսեի մեջ, դնում եմ սեղանին, մինչև բերում եմ հաջորդ ուտեստը, տեսնում եմ, որ նա արդեն դատարկել է։ Մի օր մինչ հյուրերի գալը կտրել էր իմ ծննդյան տորթը ու կերել 3 կտոր։Հիմա մենք երեխա ունենք, բայց ամուսինս չի փոխվել։ Հա, նա ինձանից շատ է վաստակում, բայց ինչ օգուտ, եթե իր աշխատավարձի մեծ մասը գնում է իր ուտելու վրա։

Ցավալին այն է, որ սկեսուրս միշտ պաշտպանում է որդուն։ Գոնե խոսի հետը, բացատրի, դեռ մի բան էլ ինձ է մեղադրում, երբ դժգոհում եմ։ Երևի ամբողջ կյանքում այդպես է արել, դրա համար էլ հիմա ունենք այն, ինչ ունենք․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *