Երբ ես ու ամուսինս իմացանք, որ երեխայի ենք սպասում, սկսեցինք մտածել, թե նրան ինչ անուն ենք տալու: Բայց երբ իմացանք, որ տղա ենք ունենալու, ինձ անակնկալ էր սպասում. պարզվեց, որ ամուսնուս ընատնիքում ընդունված է որդիներին տալ պապերից որևէ մեկի անունը:
Ամուսնուս անունը Բագրատ է, սկեսրայրիս անունը՝ Ներսես: Նրանց ընտանիքի համար կարևոր է հարյուրամյակներով եկած ավանդույթը, ու ոչ մեկ չի պատրաստվում հրաժարվել դրանից:
Այսինքն եթե աղջիկ են ունենում, հարսներն էլ կարող են անուն ընտրել, իսկ եթե տղա, ուրեմն պիտի անպայման կրի պապիկի անունը:
Անունների ցանկում, որից ինձ առաջարկեցին ընտրել, չկար այնպիսին, որն ինձ դուր եկավ: Ու դրանից հետո սկսվեցին իմ ու ամուսնուս վեճերը:
Ես ասում էի, որ չեմ ուզում որդուս Ներսես անվանել, ինձ ավելի շատ դուր են գալիս Մարկ ու Տիգրան անունները, իսկ նա շարունակ պնդում էր, որ չի խախտի ընտանեկան ավանդույթը:
Արդյունքում վիճակս վատացավ, ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ մնացի 3 օր՝ բժիշկների հսկողության տակ: Ամուսինս այնքան անհանգստացավ ու վախեցավ փոքրիկի համար, որ ասաց.
—Թող լինի քո կամքը, քո ուզածով կանենք:
Բարեբախտաբար, այլևս ինքնազգացողության վատացում չեղավ, որդիս ծնվեց ճիշտ ժամանակին: Երբ ամուսինս եկավ մեզ տեսնելու, ասաց, որ վերջնական որոշեմ անունը, ես էլ խնդրեցի գրանցել որպես Մարկ:
Այնքան երջանիկ էի. որդիս առողջ էր, գիրկս քնած, ամուսնուս հետ էլ այլևս չենք վիճում:
Ծննդատնից դուրս գրվելու օրը մոտեցավ սկեսուրս, գրկեց որդուս ու սկսեց ջերմ խոսքեր ասել, շոյել, բայց նրան դիմում էր «Ներսես»:Ես կարծեցի, թե ամուսինս դեռ չի ասել տանեցիներին, որ ուրիշ անուն ենք ընտրել: Բայց կարծես գլխիս եռման ջուր լցնեին, երբ տանը վերցրեցի ծննդյան վկայականը ու մեջը կարդացի «Ներսես» անունը…
Ծննդյան վկայական ստանալու կարգ ու կանոն
Այնքան արտասվեցի, վիճեցի ամուսնուս հետ, բայց ի՞նչ անեմ: Ամուսինս խոստովանեց, որ սա նրա վաղեմի պլանն էր:Ծնողներս հասկացան ինձ ու ասացին, որ կօգնեն անունը փոխելու հարցում: Իսկ ես հիմա տարակուսանքի մեջ եմ, արդյո՞ք արժի ներել ամուսնուս ու համակերպվել, թե հասնեմ ուզածիս: