Մի անգամ ամուսինները վերադառնում էին հարազատ քաղաք։ Ճանապարհին նրանք տեսան մի կնոջ, ով խնդրում էր կանգնել ու օգնել։
Կինը՝ մի քիչ վախենալով, ամուսնուն ասաց, որ չկանգնի։ Բայց տղամարդը չէր կարող անտարբեր անցնել դժվարության մեջ հայտնված անծանոթի կողքով։ Նա արգելակեց, ու ամուսինները նկատեցին, որ կնոջ մարմնին ու դեմքին կան վնասվածքներ։
Անծանոթուհին արտասվելով աղերսում էր օգնել․ նա ասում էր, որ իրենք ավտովթարի են ենթարկվել, իր ամուսինն ու նորածին որդին դեռ մեքենայի մեջ են, որը հայտնվել է ձորի մեջ։
Ըստ կնոջ՝ ամուսինն արդեն չէր շնչում, իսկ ահա փոքրիկին դեռ հնարավոր է փրկել։
Տղամարդն առանց հապաղելու դուրս եկավ մեքենայից, իսկ անծանոթուհուն խնդրեց նստել մեքենան՝ իր կնոջ կողքին, ջուր խմել ու հանգստանալ։
Երբ նա իջավ ձորը, իսկապես տեսավ մեքենան, հետևի նստարանից վերցրեց փոքրիկին, իսկ դիմացի նստարանին նստած երկու մեծահասակներին ուշադրոթյուն չդարձրեց՝ տեսնելով, որ արդեն չեն շարժվում։ Երբ նա վերադարձավ իր մեքենայի մոտ, տեսավ, որ փոքրիկի մայրը չկա։
—Նա եկավ քո հետևից, -ասաց կինը։
Տղամարդը թողեց նորածնին իր կնոջ մոտ ու գնաց վնասվածքներ ստացած անծանոթուհուն փրկելու։ Երբ նայեց վթարված մեքենայի ուղևորներին, սարսափեց․․․
Ղեկին նստած էր անշնչացած տղամարդ, իսկ նրա կողքին․․․ հենց այն կինը, ով օգնության էր կանչում․․․
Ամուսիններն այդպես էլ չկարողացան տեղի ունեցածին բացատրություն գտնել, իսկ ահա փոքրիկին հիվանդանոց հասցրեցին, իսկ մի քանի ամիս անց որդեգրեցին նրան։