Ամուսինները վերափոխել են նեղ՝ 9 քմ տարածքով ննջասենյակն անճանաչելիության աստիճան

Ամուսինները հոգնել են ապրել այնպիսի բնակարանում, որտեղ վերջին անգամ ննջասենյակը վերջին անգամ վերանորոգվել է՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ:

Տարիներ շարունակ նույն մթնոլորտում գտնվելը բավական հոգնեցրել էր նրանց իր միօրինակությամբ: Այնպես, որ առանց երկմտանքի նրանք որոշեցին արմատապես վերափոխել այս սենյակը:

Ամուսինն ու կինը, հին կահույքից ազատվելուց հետո, պարբերաբար ընդմիջումներ անելով պոկում հանում էին պատերի հնացած դեղնավուն պաստառները և հեռացնում հին լինոլեումը, որն արդեն անհուսորեն մաշված էր:

Արդյունքում ամեն ինչ ստացվեց շատ ավելի գեղեցիկ, քան կարելի էր պատկերացնել այն խունացած տարածքում:

Պատերի ներքին հարդարման համար գույները որոշեցին ընտրել թեթև, բայց ոչ սպիտակ: Որոշեցին ընտրել կաթնային-սերուցքային երանգները:

Սա տեսողականորեն ընդլայնեց սենյակը և այն ավելի ընդարձակ ու շքեղ դարձավ: Եվ նույնիսկ տպավորություն է, որ այնտեղ երբեք ցուրտ չի լինի:

Պատերը զարդարել են շրջանակի մեջ առնված գեղեցիկ պաննոներով, որպեսզի դրանք այնքան էլ դատարկ չթվան:

Ամուսնական զույգը գումար չի խնայել մահճակալ ընտրելիս: Միայն գլխամասն ինչ ասես արժե, դատեք ինքներդ:

Սենյակը, չնայած փոքր է (ընդամենը 9 քմ), բայց այնտեղ տան տերերը կարողացան տեղավորել դարակաշար, գզրոցներ, զգեստապահարանի և կնոջ համար շատ կարևոր` հարդարման սեղան:

Կաբինետ պահարանը, չնայած իր արտաքին տեսքով փոքր է թվում, բայց իրականում շատ խորն է, քանի որ անկյունային դիրք ունի, որի պատճառով այն շատ ընդարձակ է և տեղավորում է ամուսինների հագուստներն ու մյուս անհրաժեշտ պարագաները: