Ամուսինը նրան «Գեր» էր անվանում, և 2 երեխաների մայրը մեծ փոփոխություններ կատարելու որոշում…

Ալվինա Ռեյը՝ Ֆիլադելֆիա ամերիկյան նահանգից այս կինը, մշտապես դեպրեսիայի մեջ էր: Դրական էմոցիաների միակ աղբյուրն իր համար սնունդն էր: Ցանկալի էր, որ այն լիներ յուղոտ և բարձր կալորիականությամբ:

 

Դրա պատճառով էլ աղջկա քաշը շարունակում էր ավելանալ, իսկ գրավչությունն ու գոտկատեղն անհետանում էին:Բայց մի օր կյանքը նրան ուշքի բերեց, ինչից հետո էլ Ալվինան որոշեց վերջ տալ իր վնասակար սովորություններին…

 

Իր հին կյանքի վրա կինը խաչ քաշեց 7 տարի առաջ: Այդ պահին նա արդեն 2 երեխա ուներ, իսկ ամուսնու հետ հաճախ վիճաբանություններ էին լինում:

Շուտով ամուսինը կորցրեց տակտի զգացումը և կնոջը սկսեց բացահայտ վիրավորել՝ <<անճոռնի խոզ>> անվանելով:Ամուսինն անդադար կրկնում էր, որ եթե ինքը լքի Ալվինային, վերջինս միայնակ կմնա, քանի որ նրան ոչ ոք նույնիսկ ուշադրություն չի դարձնի:

 

Այդ ամենը լսելով՝ Ալվինան ավելի և ավելի էր պարփակվում, իսկ սթրեսը մոռանալու համար ավելի շատ էր ուտում: Մի օր էլ կշռվելով՝ Ալվինան սարսափեց. քաշն արդեն 112 կիլոգրամի էր հասել:Աղջիկը հիշում է, որ երբեմն օրվա ընթացքում 5000 կալորիայից ավել էր օգտագործում: Նրա սիրելի <<ուտեստներն>> էին սենդվիչները, բուրգերները, չիպսերը, քաղցր գազավորված ըմպելիքները:

Որոշ ժամանակ անց աղջկա մոտ առողջական խնդիրներ առաջացան, նա սկսել էր դժվարությամբ շնչել, իսկ վատացած մարսողությունը՝ ամենափոքր խնդիրն էր: Նրա մոտ արդեն դիաբետի ախտանիշներ կային:

—Ինձ անծանոթ էր քաղցի զգացումը, քանի որ ես անդադար ուտում էի,-հիշում է Ալվինան:

Քրոնիկ դեպրեսիան, սարսափելի ինքնազգացողությունը, ամուսնու վիրավորանքները…այս ամենը հոգնեցրել էր Ալվինային, և նա որոշեց կտրականապես փոխել կյանքը:Աղջիկը կրճատեց ածխաջրերի օգտագործումը, հրաժարվեց ալյուր պարունակող սնունդից:

Մի երկու շաբաթ անց քաշն արդեն 5 կիլոգրամով պակասել էր: Շւոտով դիետային ավելացավ նաև սպորտը:

Իսկ ամենակարևորն այն է, որ Ալվինան որոշեց հեռանալ ամուսնուց, ով իրեն ամբողջ ընթացքում ստորացնում էրՆա արդեն 60 կիլոգրամով նիհարել է և ուղղակի հրաշալի տեսք ունի: Նա լիովին ուրիշ մարդ է դարձել՝ և արտաքնապես, և հոգեպես:

Վերջերս Ալվինան կրկին ամուսնացել է, բայց այս անգամ իսկապես սիրող և գնահատող մարդու հետ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *