Ամուսինը երեկոյան հարբած գալիս է տուն և պառկում քնելու. Առավոտյան նրան մեծ անակնկալ էր սպասվում. Ահա թե ինչ էր արել կինը…

Սովորականի պես նա տուն էր եկել գիշերը և գինովցած:

Հիշում է ինչպես մտավ տուն, նկատեց կնոջ կշտամբանքով լի հայացքը ու փռվեց մահճակալին: Ու էլ ոչինչ չի հիշում:

Աչքերը բացեց ու մտածեց. «Հիմա թատրոնը կսկսվի, կինը կսկսի աղաղակել, լաց լինել»:

Գլուխը սաստիկ ցավում էր: Չէր ուզում անկողնուց վեր կենալ, բայց պառկած մնալ չէր կարող, պիտի գնար աշխատանքի:

Աչքերը բացելուց հետո առաջինը, որ տեսավ դա պահարանի վրա դրված բաժակով ջուրը և երկու հաբ ասպիրին, իսկ դրանց կողքին՝ մի կարմիր վարդ:

Փորձեց հիշել, ինքն էր բերե՞լ վարդը, բայց չկարողացավ հիշել:

Նստեց և, այ քեզ զարմանալի բան, տեսավ իր հագուստը՝ մաքուր և արդուկած: Նա նայեց շուրջը, ամեն ինչ իդեալական մաքուր էր: Հետո նա նկատեց հայելու անկյունում փակցված հաղորդագրությունը, որի վրա կնոջ համբույրի հետքի կողքին գրված էր.

«Սիրելիս, նախաճաշը գազօջախին է, ես շուտ եմ դուրս եկել, որ մթերք գնեմ: Ցանկանում եմ երեկոյան քո սիրած ընթրիքը պատրաստել: Սիրում եմ քեզ»:Հետո մտավ խոհանոց: Սեղանին դրված էր նախաճաշը, թերմոսը, որի մեջ տաք սուրճ կար:

Նախկինում, երբ նա գինովցած տուն էր գալիս, առավոտյան բնակարանը մարտի դաշտ էր հիշեցնում, իսկ այդ օրը ամեն ինչ այլ էր: Նա հարցրեց որդուն. «Տղաս, ես լավ չեմ հիշում, ինչ է պատահել անցած գիշեր»:

Որդին պատմեց. «Դե դու տուն եկար հարբած, ու փռվեցիր մահճակալին երբ մայրիկը փորձում էր հանել տաբատդ, դու կոպիտ ասացիր. «Ձեռքերդ քեզ պահիր, զզվելի, ինձ հանգիստ թող, ես ամուսնացած եմ…»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *