Բարերար Տեր,
Նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս:
Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից:
Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ,
Քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: