Քո Խաչը թող ապավեն լինի,Տեր Հիսուս երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա:
Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք Քեզ հուսացողներս,այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք
Քո աջ կողմը բազմած որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ
Օգնիր մեզ Տեր օգնիր մեզ ով մեր Փրկիչ Աստված,Քո Մեծ Անվան փառավորության համար
Տեր փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը Քո Սուրբ Անվան համար: Սուրբ և Պատվական Խաչիդ
հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին
Փրկիր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից:
Արժանի արա,որ գոհությամբ փառավորենք Քեզ,Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին,այժմ և միշտ,հավիտյանս հավիտենից
ԱՄԵՆ.