Ամենագեղեցիկ ու ուսուցողական առակը մոր մասին… չհուզվելն անհնար է…

Առակն այն մարդու մասին, ով կարող է փոխարինել ամենքին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան:

Երեխան պատրաստվում էր լույս աշխարհ գալ ու հարցրեց Աստծուն:
— Ինձ վաղը ուղարկում են Երկիր, ես ինչպես եմ այնտեղ ապրելու, ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտան

Աստված ասաց.
— Ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, նա հոգ կտանի քո մասին, նա սպասում է քեզ:

Երեխան մտածեց ու նորից հարցրեց
— Այստեղ երկնքում ես երգում եմ ու ծիծաղում, դա բավարար է երջանիկ լինելու համար:

Աստված ասաց.

-Քո հրետակը կերգի քեզ համար ու կժպտա քեզ. Դու կզգաս նրա սերը ու երջանիկ կլինես
— Բայց ես ինչպես կհասկանամ նրա լեզուն, ու եթե ես հանկարծ ցանկանամ խոսել քեզ հետ:

Այդ ժամանակ Աստված մեղմ ձայնով ասաց.

— Քո հրեշտակը քեզ կսովորեցնի աղոթել:
— Բայց ես լսել եմ, որ Երկրի վրա կա չարը, ո՞վ կպաշտպանի ինձ նրանից:

-Քո հրեշտակը քեզ կպաշտպանի, նա իր կյանքը չի խնայի քեզ համար; Նա քեզ ցույց կտա դեպի ինձ տանող ուղին, ես միշտ քո կողքին կլինեմ:

Ինկ ի՞նչ է նրա անունը:
— Նրա անունը նշանակություն չունի, նրան պարզապես ՄԱՅՐ կոչիր: