Մտքովս երբեք չէր անցնի, որ այսպես բացահայտ կգրեմ անձնականիս մասին։ Ամբողջ կյանքում աչք եմ փակել ամուսնուս դավաճանությունների վրա։Նա ինձ երբեք չէր նեղացնում, հարգանքով էր վերաբերվում, միշտ տանն էր գիշերում։ Իր դավաճանությունները լավ էր թաքցնում, իսկ ես ամեն ինչ զգում էի, բայց լռում։ Ես երբեք չեմ աշխատել, ամուսնուցս կախվածության մեջ էի՝ և ֆինանսապես, և հոգեպես։
Ես անկեղծ սիրում էի ամուսնուս, երազում, որ միասին կծերանանք՝ մոռանալով վեճերն ու խռովը, որ երբևէ եղել է։Մեր երեխաները մեծացան, ամեն մեկը գնաց առանձին ապրելու։ Մենք էլ մնացինք երկուսով, ես նույնիսկ տարբերակներ էի փնտրում՝ բնակարանը սեփական տան հետ փախանակելու համար, որպիսի հարմարավետ ծերություն ունենանք։
Բայց երազանքներս ընդհատվեցին մի հեռախոսազանգից հետո։ Զանգել էր ամուսնուս նոր ընտրյալը, ակնհայտ էր, որ ինձանից երիտասարդ է։
Հայտնեց, որ ամուսինս իր մոտ է գնում, իբր իրենք միմյանց շատ են սիրում, և ես չպետք է միջամտեմ և խանգարեմ նրանց միությանը։ Դրանից հետո մի քանի ժամ նույն տեղում նստած սպասում էի ամուսնուս․ ներսումս դատարկություն էր։ Ամուսինս եկավ տուն և հաստատեց այդ կնոջ խոդքերը։ 2 օր անց հայտնաբերեցի, որ ամուսնուս իրերն անհետացել են, իսկ սեղանին դրված է մի նամակ․
—Աննա․․․ Աննա ջան, ներիր ինձ։ Ես հասկանում եմ, որ շատ եմ հիմարություններ եմ արել, իսկ դու լռում ու ներում էիր։ Բայց պետք չէր։ Պետք չէր ինձ համար արդարացումներ գտնել։ Հերթական անգամ քեզ դավաճանելուց հետո գալիս էի տուն, իմանալով, որ դու քո անհավատարիմ ամուսնու համար մի նոր արդարացում ունես։
Երբեմն ուզում էի, որ դու սկանդալ սարքես, գոռաս, բայց դու հնազանդ դիմանում էիր։ Ես սովորեցի դրան և նույնիսկ դադարեցի անհանգստանալ, որ կարող եմ ինչ-որ ծանոթ մարդկանց հանդիպել։ Չէ որ գիտեի, որ Աննան կների։
Բայց այդպես չպետք է լինի։ Քո լռությունը ես ընդունեցի որպես անտարբերություն։ Գուցե և տարօրինակ հնչի, բայց ես հոգնել եմ ստից։ Չեմ ուզում այլևս խաբել քեզ։ Ես սիրում եմ ուրիշին, Աննա։
Իմ ինքնազոհաբերումն ու ներելը ինձ հետ «չար կատակ» խաղացին։ Կանայք, երբեք մի լռեք, աչք մի փակեք տղամարդկանց անհավատարմության վրա։ Գուցե մի օր դա ձեզ երեսով տան։