Բաղադրատոմս` 300 գ հավի ֆիլե, 150 գ վարունգ, 150 գ պահածոյացված ոլոռ, 150 գ թթվասեր, Սամիթ, Աղ
Պատրաստման եղանակը
-Հավի ֆիլեն եռալուց հետո 20 րոպե եփել և սառեցնել։
-Վարունգները կտրատել միջին չափսի խորանարդներով, սամիթը մանր կտրատել։
-Հավի ֆիլեն կտրատել միջին խորանարդիկներով։
-Ամբողջը լցնել իրար վրա։
-Աղ ու թթվասեր ավելացնել և խառնել։
Բարի ախորժակ։