18 տարեկանում իմացա, որ հայրս իրականում իմ հայրը չէ:
Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի: Իրական հայրս լքել էր նրան, երբ ես դեռ ծնված չէի:
Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ:
Եվ ավելի լավ է, որ դրա մասին իմանալ նրանցից, այլ ոչ ուրիշ մարդկանցից:
Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական հորս:
Հետո սկսեցի մտածել իմ հոր մասին:
Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2ը դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:
Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ անում, իսկ ես՝ 6 տարեկան աղջնակս,
կանգնած էի այնտեղ, և հանկարծ իմ կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…
Բռնեց այն բաց ձեռքով: Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրվածքի սպին:
Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի, որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:
Այդ լուրն ինձ համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս, և որքան շատ են նրանք սիրում ինձ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն