Աղջիկս 2 տարեկան է, բայց ես հիմա զղջում եմ, որ որոշել եմ երեխա ունենալ…

Աղջիկս 2 տարեկան է: Վերջին շրջանում դադարել եմ ինքս ինձ հասկանալ և մտածում եմ, թե նա ինչիս էր պետք…

Սկզբում պատմեմ իմ մասին:

Երեխայիս հոր հետ հանդիպում էինք մի քանի ամիս: Նա այն ժամանակ ամուսնացած էր, բայց կինը չէր կարողանում նրան երեխա պարգևել: Բժիշկներն ասում էին, որ պատճառը ամուսինն է, սակայն նա ինձ ասել էր, որ եթե կարողանամ իրենից փոքրիկ ունենալ, ապա նա ընդմիշտ կգա ինձ մոտ:

Սակայն երբ նա իմացավ, որ հղի եմ, ուղղակի անհետացավ իմ կյանքից:Ընկերուհիներս խորհուրդ տվեցին ազատվել երեխայից, սակայն դրա մասին նույնիսկ խոսք չէր կարող գնալ: Ես որոշեցի ունենալ երեխային, քանի որ արդեն սիրում էի նրան…Ես չգիտեի, որ իմ սարսափը կսկսվի միայն երեխայի ծնունդից հետո:

Իրականությունը չէր համընկնում այն ամենի հետ, ինչ գրքերում էի կարդացել, չկար այն հեքիաթային զգացումը, որին այդքան սպասում էի: Ամեն օրս ավելի և ավելի ծանր էր լինում: Երբեմն լինում էր այնպես, որ բարկությունից կորցնում էի գլուխս, հրում երեխային կամ գոռում նրա վրա:

Չեմ կարողանում նրան սովորեցնել գույները և թվերը, և դրանից սկսում եմ ավելի շատ զայրանալ:Սիրելի տղամարդուս գոհացնելու համար երեխա ունեցա, ով արդյունքում պետք չէ ոչ մեկիս:Մայրս հանգստացնում է ինձ, ասում է, որ այդպես էլ է լինում, ժամանակի հետ ամեն ինչ կընկնի իր տեղը…Բայց ես գիտակցում եմ, որ ոչինչ էլ չի հարթվի…

Ես նույնիսկ մտածել եմ երեխայից հրաժարվելու մասին, բայց շրջապատի մարդկանց քննադատությունը ստիպում է ինձ կանգ առնել:Գուցե որևէ մեի մոտ եղել է նման իրավիճակ, ինչպե՞ս եք հաղթահարել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *