Աղջիկը սրճարանում մարդ էր սպասում, երբ տատիկը նստեց կողքի սեղանին ու փաթեթի միջից հանեց իր ուտելիքը, իսկ մատուցողի արարքը ու խոսքերը աղջկան ստիպեցին ցնցվել

Աղջիկը սրճանարում նստած սպասում էր, թե երբ կմատուցեն իր պատվերը: Նրա ուշադրությունը գրավեց սրճարան մտնող մի տատիկ:

Ծեր կինը մոտեցավ նստեց անկյունում դրված սեղանի մոտ, պայուսակից հանեց անձեռոցիկով փաթաթված ուտելիքը և թեյ խնդրեց:

Աղջիկը սկսեց անհանգստանալ, մտածեց, որ տատիկին կսկսեն վիրավորել և դուրս կհրավիրեն սրճարանից, քանի որ նկատել էր, որ մատուցողը ուշադիր հետևում է տատիկին:

Աղջիկը պատրաստվում էր մոտենալ տատիկին, որ անհրաժեշտության պահին նրան օգնի: Բայց պատահեց անսպասելին: Մատուցողը թեյ բերեց տատիկի համար:

Աղջիկն այնքան հուզվեց, որ շնարհակալություն հայտնեց մատուցողին: պատասխանն էլ ավելի հուզեց աղջկան:

Այս տատիկը մեր սրճարանի մշտական հաճախորդն է, նա միշտ գալիս է, նստում է ու թեյ խնդրում: Ես միշտ նրան թեյ եմ հյուրասիրում: Ես նրան սիրում եմ իմ հարազատ տատիկի պես:

Նա մեր բոլորի կողմից շատ սիրված ամենածեր հաճախորդն է: Աղջիկը խիստ հուզված նստեց իր սեղանի մոտ, նրա պատվերն արդեն պատրաստ էր:

Վերջացնելուց հետո նա կրկնակի վճարեց և ստացականի վրա մեծատառերով գրեց « ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»