Աղջիկը մի գիրք տվեց տղային, որ կարդա.. բայց երբ տղան ետ բերեց գիրքն ու ասաց դա, աղջիկն ուղղակի ջնջեց նրան իր կյանքից

Նա աշխատում էր որպես գրադարանավա և հավատում էր, որ կյանքում էլ գոյություն ունի գրքերում նկարագրվող սերը: Նրան մեծ հիասթափություն էր սպասվում..

Նա ապրում էր գրքերի աշխարհում, իրական աշխարհը նրան չէր հետաքրքրում։ Չէ որ գրքերում ամեն ինչ հնարավոր է, կարելի է թռչել տիեզերք՝ թռչող գորգի վրա, խոսել ծաղիկների ու կենդանիների հետ։

Նրա երազանքն էր գիրք գրել։ Նա չէր էլ նկատել, որ հարևանի տղան անտարբեր չէր իր նկատմամբ։

Նա այլ պատկերացում ուներ սիրո մասին։ Եվ մի օր տղան նրան առաջարկություն արեց։ Աղջիկը շատ զարմացավ և ժամանակ խնդրեց մտածելու։

Այս ընթացքում խնդրեց տղային կարդալ իր ամենասիրելի գիրքը և պայմանավորվեց, որ տղային կպատասխանի, երբ նա կավարտի գրքի ընթերցանությունը։

Երեք օր անց տղան ներկայացավ և ասաց, որ հիացած է, դա նրա կարդացած ամենահետաքրքիր գիրքն էր։

Աղջիկը զարմացած նայեց նրան, վերցրեց գիրքն ու վերադարձավ տուն, նա հիասթափված էր, նա գրքի էջերը սոսնձել էր և տղան փաստորեն խաբեց իրեն։

Հաջորդ օրը նա մերժեց տղային։