Աղոթք վաղ առավոտյան

Շնորհակալ եմ քեզ,
Ով Տեր, մեր Աստվածը,

Որ հանգիստ ու խաղաղ քուն տվեցիր ինձ այս գիշեր,
և արթնացնելով` լույսը աչքերիս տվեցիր,

Որ վաղ առավոտյան երկրպագենք քո փառավոր ու սուրբ անունը:
Աղաչում եմ քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկացնեմ

Այս օրը, պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու մնամ,
Դավաճանություն երբեք չտեսնեմ, ու չհիասթափվեմ իմ սիրելիներից:

Թող որ հավիտենական թագավորես այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *