Աղոթք երեկոյան կարդալու համար

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։

Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին,

խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի:

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *