Ով գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին,
Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն. եւ հիվանդներին,
վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին,
ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու,
Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից էլ ավելի:
Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ վայելում են փառքը,
իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն: