Ահա մի քանի պատճառ, որոնք կօգնեն ձեզ կոմղնորոշվել՝ արդյոք պետք է սուրճ խմել թե ոչ․․․

Ահա մի քանի պատճառ, որոնք կօգնեն ձեզ կոմղնորոշվել՝ արդյոք պետք է սուրճ խմել թե ոչ:

  • Սուրճը հակաօքսիդանտների գլխավոր մատակարարն է

Չկա աշխարհում որևէ այլ մթերք, որը կպարունակի ավելի շատ հակաօքսիդանտ, քան սուրճը:

Տաք բնական ըմպելիքը կապահովի դրանց անհրաժեշտ քանակը, ավելի լավ, քան ցանկացած միրգ կամ բանջարեղենը: Նույնիսկ հայտնի դարձած կանաչ թեյն է ավելի քիչ պարունակում այդ անփոխարինելի նյութից:

  • Սուրճի բույրը զգալիորեն նվազեցնում է սթրեսի մակարդակը

Սթրեսային իրավիճակներում, որոնք կապված են քնի խանգարման հետ, սուրճը ծառայում է որպես մարդու նյարդային համակարգի կարգավորիչ:

  • Սուրճը խթանում է լյարդի աշխատանքը

Եթե օրական 1 բաժակ սուրճ խմեք, լյարդի հիվանդությունների առաջացման վտանգը զգալիորեն կնվազի:

  • Սուրճը երջանկություն է բերում

Այն մարդիկ, ովքեր ամեն օրական 1-3 բաժակ սուրճ են խմում, իրենց հուսալքված չեն զգում:

  • Սուրճը նպաստում է կանանց շրջանում մաշկի քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը

Օրական մի քանի բաժակ սուրճը զգալիորեն նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը:

  • Սուրճը նվազեցնում է 2 կարգի դիաբետի առաջացման վտանգը

Օրական 2-3 բաժակ սուրճը կարող է կրճատել տվյալ հիվանդության ի հայտ գալու ռիսկը 30-50%-ով:

Եվ վերջինը. սուրճը լայնացնում է ուղեղի հնարավորությունները

Դուք սուրճ եք պատրաստում ու խմում, երբ ուզում եք քնել, ճի՞շտ է: Այո, ճիշտ է. կոֆեինը, որը պարունակվում է սուրճի մեջ, ավելի արագ է յուրացվում, քան թեյի մեջ պարունակվողը:

Այսպիսով, ամեն օր սուրճ խմելով՝ կապահովագրեք ձեզ բազմաթիվ հիվանդություններից և ձեզ ավելի առույգ կզգաք: